Աստղագուշակ մարտի 28-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)Օրը հաջող կդասավորվի: Այն հարմար է և՛

ինքնուրույն գործողությունների, և՛ նոր ծանոթների հետ համագործակցություն սկսելու համար: Դուք հեշտությամբ պիտանի կապեր կհաստատեք, հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ: Ցանկալի է լուրջ վերաբերվեք նույնիսկ փոքրիկ գործերին. դա թույլ կտա խուսափել սխալներից, սկսածն ավարտին հասցնել, մոտենալ կարևոր նպատակին, գլուխ հանել խճճված իրավիճակներից:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ օր է շփումների համար: Հնարավորություն կունենաք ամրապնդել հին գործնական կապերը և նորերը ձեռք բերել: Բնական գրավչությունը, անբռնազբոս ու բաց լինելը կօգնեն բարենպաստ տպավորություն թողնել շրջապատողների վրա: Մտերիմները ձեր օգնության կարիքը կզգան, և դուք չեք մերժի նրանց:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)Կգերակշռեն դրական միտումները, դուք կկարողանաք լուծել բարդ հարցերը: Նոր գործեր ու առաջադրանքներ կհայտնվեն, դուք ձեզ համարյա անփոխարինելի կզգաք, և դա ձեզ դուր կգա: Մանրուքներին ուշադրությունը, նույնիսկ անբարենպաստ պայմաններում անհրաժեշտ արդյունքներին հասնելու կարողությունը կօգնեն ձեզ շահել շրջապատողների հարգանքը, շատերի վրա լավ տպավորություն թողնել:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)Օրը շատ արդյունավետ կանցնի, եթե կենտրոնանաք գործերի վրա ու դատարկ բաների պատճառով չանհանգստանաք: Ավելորդ հույզերն ու զուր տագնապները ձեզ պետք չեն. հենց սկսեք հուզվել, սխալվելու հավանականությունը կաճի: Սովորականից շատ պիտի աշխատեք, բայց արդյունքները, որոնք կստանաք, ավելի լավը կլինեն, քան կարող էիք ենթադրել:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)Եթե ուզում եք ինչ-որ բանի հասնել, ստիպված պիտի լինեք ջանքեր գործադրել: Կարևոր կլինի սեփական հնարավորությունները ճիշտ գնահատելն ու բարդ, մասշտաբային նախագծեր չստանձնելը, որոնցից հազիվ թե միայնակ գլուխ հանեք: Օգնականներ փնտրեք, ամենայն հավանականությամբ կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ հետ միասին կարևոր գործով զբաղվել:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)Զգույշ եղեք, աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին: Սա ամենահասարակ օրը չէ: Բայց եթե առանց շտապելու որոշումներ ընդունեք, լսեք գիտակ ու փորձառու մարդկանց խորհուրդները, ապա լուրջ խնդիրներից կկարողանաք խուսափել: Գործերում հնարավոր են ձգձգումներ: Դրան հանգիստ վերաբերվեք, քանի որ ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և դուք ամեն ինչ կլրացնեք:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)Բարդ օր է, բայց այն իր դրական կողմերն էլ կունենա: Ինչքան քիչ լինեն ձեր ակնկալիքները, այնքան քիչ կլինի հիասթափությունների հավանականությունը: Դուք զուր հույսեր չեք փայթայի և պատրաստ կլինեք աշխատել հաջողության հասնելու համար: Հաճախ ավելի հեշտ ու արդյունավետ կլինի միայնակ գործելը, քան ինչ-որ մեկի հետ համագործակցելը:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)Զգույշ եղեք և աշխատեք պատրանքներ չկառուցել: Կարող է թվալ, թե ամեն ինչ լավ է դասավորվում, հաջողությունն էլ սարերի հետևում չէ, բայց ավելի ուշ կհասկանաք, որ նպատակին հասնելու համար շատ խոչընդոտներ պիտի հաղթահարեք: Շրջապատողները հետաքրքիր առաջարկներ կանեն ու խոստումներ կտան, որոնց հետևում ոչինչ չի լինի, այնպես որ՝ վստահեք միայն նրանց, ովքեր գործով են ապացուցել, որ արժանի են վստահության:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)Բարդ օր է: Հաջողության հասնելու համար պիտի աշխատեք: Դուք համառ կլինեք, կձգտեք հաղթահարել խոչընդոտներն ու նպատակին տանող նոր ուղիներ կփնտրեք: Մի շտապեք կարևոր որոշումների հարցում, աշխատեք պարտավորություններով չկապվել, գործողություններում ազատությունը շատ կարևոր կլինի: Լուրջ գործերն ու հանդիպումները, որոնցից շատ բան է կախված, լավ է հետաձգել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Պատասխանատու օր է: Դուք պետք է որոշումներ ընդունեք, որոնք կյանքում դրական փոփոխությունների սկիզբ կդնեն: Հավաքեք ուժերն ու լուրջ եղեք: Ձեզ մոտ հաճախ կստացվի այն, ինչը ուրիշներն անել չեն կարողացել: Ձեռք բերված հաջողությունները հաճելիորեն կզարմացնեն ու կոգեշնչեն շրջապատողներին: Շատերը կուզենան ձեր օրինակին հետևել:
Խուսափեք ծանրաբեռնվածությունից, ծանր ու հոգնեցնող աշխատանքից, չարժե ստուգել օրգանիզմի ամրությունը:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)Բարենպաստ օր է: Շատ գործերում կարող եք հրաշալի արդյունքների հասնել, եթե ճիշտ օգտագործեք ստեղծված իրավիճակը: Երևակայության և համառության կարիք կլինի, երկուսի պակասն էլ չեք ունենա: Հմայքը նույնպես կօգնի: Հենց նրա շնորհիվ կկարողանաք ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)Օրը հաջող կդասավորվի, և ոչ միայն նրա համար, որ աստղերը ձեր հանդեպ բարյացակամ կլինեն: Բանն այն է, որ առաջին հերթին՝ բազում լավ գաղափարներ կունենաք, և երկրորդ՝ անմիջապես կանցնեք դրանց իրագործմանն ու արագ հաջողության կհասնեք:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.