Անսպասելի զարգացումներ քիչ առաջ տեսեք ինչ որոշեց և արեց Օնիկ Գասպարյանը

Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը

Լիանա Հակոբյանը վերադարձրել է: Նրա ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց, որ Հակոբյանը վերադարձրել է առոչինչ ճանաչելու հայցը այն հիմնավորմամբ, ինչ դատավոր Մհեր

Պետրոսյանը․ «Ասվում է, որ դուք ակտ եք ուզում առոչինչ ճանաչել, բայց ակտ չկա, սահմանափակվեք իրավահարաբերության բացակայությամբ։ Սա մեր երրորդ հայցն է, որը պետք է բողոքարկենք, որպեսզի մեզ վերջնական պատասխանեն՝ մենք ճի՞շտ ենք դնում իրավահարաբերության բացակայության գործով, թե՞ վաղը-մյուս

օր կարող է հաղթանակ տանենք այդ գործով, բայց բերեն Վերաքննիչ բողոք, ասեն՝ ակտ կար, պետք է բողոքարկեիք։ Որպեսզի այդ ամենը մեզ համար անակնկալ չլինի, մենք այս հայցը եւ վերադարձված վիճարկման հայցը կբողոքարկենք Վերաքննիչ դատարան։ Թող վերադաս ատյաններն էլ հաստատեն, որ, այո՛, ակտ չկա, եւ մենք հանգիստ կշարունակենք հիմնական գործը, որը վարույթ ընդունվել է։ Այնպես է ներկայացվում, թե Օնիկ Գասպարյանի հայցը վերադարձվե՜լ է․․․ Մենք հիմնական հայցից բացի զուգահեռ հայցեր էինք ներկայացրել, երկուսը վերադարձվել է, մեկը կա»։Ըստ ներկայացուցչի՝ հիմնական հայցը քննող դատավոր Մհեր Պետրոսյանին վարչապետի ներկայացուցիչը ինքնաբացարկ է ներկայացրել․ «Ասում են՝ գիտեք ինչ,

հայցվորի ներկայացուցիչը առձեռն ստանում է որոշումները ավելի շուտ, ինֆորմացիա է իմանում, որ հայցի ապահովումը բավարարվել է, չնայած այդ ինֆորմացիան արդեն տելեգրամյան ալիքներում կար։ Մյուս կողմը ենթադրում է, որ դատավորի հետ կապի մեջ ենք, դատավորը կանխակալ վերաբերմունք ունի։ Կարծում եմ, որ այդ որոշումը կմերժվի»։Փաստաբանը նաեւ նշեց, որ Օնիկ Գասպարյանն այլեւս աշխատանքի չի գնում, հայցվոր կողմն իր հայցի պահանջը փոխում է․ «Արդեն կպարտավորեցնենք պաշտպանության նախարարին համապատասխան ակտեր ընդունել՝ ռեզերվից հանել պարոն Գասպարյանին եւ

մտցնել զորամասի ցուցակներ, հայցը լրամշակման փուլում է։ Մինչեւ ցուցակում չլինի ինքը չի կարող իր լիազորություններն իրականացնել, դատարանը հայցի ապահովում է տվել, ասել է՝ այս մարդն աշխատանքից ազատված չէ, հիմա ընթացակարգային խնդիրներ են սարքում, մենք դա լուծելու ենք» Նշենք, որ հիմնական հայցով նիստի օրը դեռեւս նշանակված չէ։Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը երեք հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։ Առաջին հայցով արձանագրվել էր, որ եթե նույնիսկ Սահմանադրությունը թույլ է տալիս ազատել ԳՇ պետին, ապա հիմնավորել էին, որ ազատումը եղել է անօրինական, որովհետև կամայականության արդյունք է եղել, պատճառաբանված վարչական ակտ չի կայացվել։ Երկրորդ հայցը վերաբերում էր ակտն առոչինչ ճանաչելուն՝ հաշվի առնելով, որ Սահմանադրությունը լիազորություն չի տալիս նախագահին՝ ԳՇ պետին պաշտոնից ազատելու և նա պետք է պաշտոնավարի օրենքով սահմանված ժամկետում, հետևաբար՝ այն ընդունված է համարվելու ոչ իրավաչափ մարմնի կողմից, չունի օրինական ուժ և ենթակա չէ կատարման։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.