Ջալալ Հարությունյանի բացահայտումը..«Դե հիմա լսեք թե ով է իսկական դավաճանը»

Ինչպես գիտեք,

գեներալ Ջալալն ասել էր, որ ինքը ի ծնե բանակային մարդ է, բանակի կողքին է և միշտ այդպես է լինելու, այս փուլում չի տրվելու որևէ սադրանքի․Այս մասին Irakanum.am-ին ասել էր Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը:

«Վիրահատության նախապատրաստական փուլում եմ, ներողություն եմ խնդրում»,- ասել էր Հարությունյանը ու կարճ մեկնաբանելով ԳՇ հայտարարությունն ասել․․«Ես ի ծնե բանակային մարդ եմ, բանակի կողքին եւ միշտ այդպես է լինելու։

Այս փուլում չեմ տրվելու որևէ սադրանքի։ Մանրամասն կխոսեմ վիրահատությունից հետո»․․ Հիշեցնենք, որ օրեր առաջ Գլխավոր Շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ, պահանջելով վարչապետ Փաշինյանի եւ նրա կառավարության հրաժարականը․․Դրանից հետո Փաշինյանը հայտարարեց, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել։ Այս թնջուկը երկար տևեց, Գասպարյանը դիմեց դատատարն, այդ ընթացքում գշ պետի պաշտոնակատար նշանակվեց, այնուհետ իրավունքի ուժով շտապի պետ դարձավ Արտակ Դավթյանը․․

Ջալալ Հարությունյանին շատերը փորձեցին խառնել շտաբի ու վարչապետի միջև եղած խառնաշփոթին։ Նախ սկսենք նրանից, որ շատ տարօրինակ է պահանջել վարչապետի հրաժարական՝ երկրին սպառնալիք լինելու հանգամանքով, ու ընդամենը օրեր անց ոտքի կանգնել նրան տեսնելուց։ Ջալալը, հիշեցնենք, չէր միացել այդ հայտարարությանը, ինչի արդյունքում բազմաթիվ քննադատությունների առիթ դարձավ․ Բայց Ջալալը խոսել է ու տվել հուժկու պատասխան, բայց մինչ այդ նշենք, որ տեղից վեր կենողը իրավունք էր վերապահում իրեն վիրավորելու Արցախի հերոսնին։ Երեկվա դեղնակտուցները միանգամից հարձակվեցին Ջալալի վրա՝ մեծարելով Օբիկ Գասպարյանին ու Փաշինյանի հրաժարականը պահանջող գեներալներին։ Այսօր արդեն, պարզ դարձավ թե ով ով է․․

Այն մարդիկ ովքեր ժամանակին մեծարում էին այդ գեներալներին, այսօր նույն մարդիկ նույն ոգևորությամբ քննադատում են այդ սպաներին։ Շատերը արագ մոռացան Ջալալի անցած ուղին ու իրենց փոքր հալով ինչ ասես որ չասացին էտ մարդու հասցեին։ Խոսքը, բնականաբար չի վերաբերում բոլորին․․Անշուշտ կային արժանավոր մարդիկ, որոնք իրենց տեսանկյունից սխալ համարեցին Հարությունյանի քայլը ու քննադատեցին նրան, սակայն հիմա նրանց մեծ մասը նույնպես փոշմանել է, քանի որ կյանքը ցույց տվեց թե ով է Օնիկն ու շատ գեներալներ և ով է Ջալալը․․Ամենևին չուզելով որևէ քննադատակն խոսք ասել մեր գեներալներին, քանի որ ինքս շատ փոքր մարդ եմ դրա համար, այնուամենայնիվ տարօրիանկ է թե ինչպես կարելի է այսօր պահանջել մեկի հրաժարականը համարելով, որ այն չարիք է ու վտանգ երկրի համար ու ընդամենը շատ կարճ ժամանակ անց զգաստ կագնել ու պատիվ տալ նույն մարդուն, ում հեռացումն էիր պահանջում․

․Ջալալ Հարությունյանը այստեղել է դրսևորեց իսկական սպային հատուկ համբերություն, սառնասրտություն ու առողջ դատողություն ու ասաց, որ ինքը չի տրվելու սադրանքների։ Իսկ ինչ է դա նշանակում․․Դա թերևս, խոսում է այն մասին, որ սպաներից շատերը ուղղակի սադրանքի էին դիմել ու փորձել դրանում ներքաշել նաև Ջալալին ու Ջալալի խոսքից,

կարելի է ասել, որ նույն այդ մարդիկ ովքեր սադրանքների են դիմում բանակի ներսում, հենց նրանք են իրական դավաճանները․․Բոլոր դեպքերում օրը կգա և բոլոր պատասխանատունեը կստանան իրենց հասանելիք պատիժը, իսկ հրամանատար Ջալալ Հարությունյանին մաղթենք քաջ առողջություն և շուտափույթ վերադարձ շարքեր, քանզի նրա պես սպաների կարիք մեր բանակը շատ ունի..Իր էջում գրել է Հասմիկ Գևորգյանը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.