Պուտինը զրոյացրեց..Նոր իրավիճակ Հայաստանի համար

1in.am-ը գրում է.

ՌԴ Պետդուման մարտի 24-ին ընդունել է օրենքը, որով ՌԴ նախագահ Պուտինը ստանում է 2024 թվականից հետո էլ նախագահ առաջադրվելու հնարավորություն, Սահմանադրության փոփոխության հիմքով զրոյացնելով

մինչ այդ եղած իր ժամկետները: Այլ կերպ ասած, հաշվի առնելով Պուտինի տարիքը՝ 68, Պետդուման նրան տալիս է ցմահ նախագահության հնարավորություն: Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ Պուտինն անպայմանորեն կօգտվի դրանից: Այդ հարցը բաց է, որովհետև կասկածից վեր է, որ դրա պատասխանը միայն Պուտինից չէ, որ կախված է:

Այն, որ Կրեմլը կամ ՌԴ վերնախավը ստեղծում է Պուտինի մնալու հնարավորություն՝ 2024-ին առաջադրվելու համար, անկասկած է: Բայց Ռուսաստանի իշխանության հարցի լուծումը գտնվում է բազմաթիվ այլ գործոնների ազդեցության դաշտում՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին: Ակնառու է այն, որ Ռուսաստանի ներսում Պուտինը կորցնում է լեգիտիմությունը:

Դրա վկայություն էր, օրինակ, որ օրերս հնչեղ և պաթետիկ կազմակերպվել էր Ղրիմի միացման 7-րդ տարեդարձի կապակցությամբ մարզադաշտային մեծ միջոցառում, որտեղ ելույթ ունեցավ Պուտինը: Ակնառու է, որ մեծ ջանք է գործադրվում նրա վարկանիշը վերականգնելու համար, սակայն, միևնույն ժամանակ, հազիվ թե հնարավոր լինի 7-ամյա Ղրիմով լուծել այդ հարցը: Դա նշանակում է, որ ապալեգիտիմացման գործընթացը կարող է շարունակվել, իսկ ռուսական հանրային հոգեբանության մեջ ոչ լեգիտիմ նախագահի տևական առկայությունը կարող է բերել մեծ ցնցման: Մյուս կողմից, դա իր հերթին նշանակում է,

որ Պուտինը կարող է իր վարկանիշը փրկելու հարցում դիմել նոր «Ղրիմի» հնարքի: Կամ՝ այդպիսով նաև դիմել այսպես ասած շանտաժի և ակնկակել, որ Արևմուտքն աջակցի ներքին իրողությունների հարցում: Այլ կերպ ասած, Ռուսաստանի իշխանության հարցը թեև խորքում, տողատակում, բայց ըստ էության մտնում է անկանխատեսելիության փուլ՝ հաշվի առնելով և այն, որ Արևմուտքն էլ իր հերթին հայտարարում է փաստացի ՌԴ շուրջ օղակը սեղմելու մասին: Իսկ անկանխատեսելիությունը ՌԴ իշխանության հարցում կարող է նշանակել նաև ազդեցություն Հայաստանի վրա՝ որպես կետ, որը ռուսական ազդեցության վերջին, սակայն ուժգին գոտիներից մեկն է:

Բանն այն է, որ ՌԴ իշխանության հարցում խորքային անկանխատեսելիությունը սրելու է արդեն իսկ առկա ներվերնախավային պայքարը ՌԴ տնտեսա-քաղաքական տարբեր «կլաստերների» միջև: Այստեղ է, որ դիլեմա է դառնալու Պուտինի մնալ, թե գնալը, կամ ավելի շուտ՝ պահել, թե հանձնելը: Այդ պայքարը իր հերթին կարող է արտացոլվել նաև Հայաստանում, հաշվի առնելով և այն, որ ՌԴ հարցում էական նշանակություն ունեցող ռեգիոններից է Կովկասը, այստեղ զարգացումները և դրանց պրոյեկցիան Ռուսաստանի իրականության վրա:

Հայաստանի հանրությունն ու քաղաքական ուժերը պետք է պատրաստ լինեն դրան: Հայաստանի համար քաղաքականությունը ներսում չէ, այդ մասին առիթ ունեցել ենք խոսելու նույնիսկ տարիներ առաջ: Հայաստանում քաղաքականությունը դրսում է, այն իմաստով, որ երկրի ներսում արդյունավետ ծավալվելու համար խնդիրներն ու մարտահրավերները պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում՝ ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.