Ռուսաստանի
Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստվում է պատվաստվել կորոնավիրուսի դեմ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Պուտինը նաև նշել է, որ պատվաստումը պետք է լինի կամավոր:
«Պատվաստումը, իհարկե, յուրաքանչյուր անձի կամավոր ընտրությունն է, սեփական որոշումը:Ի դեպ, ես ինքս պատրաստվում եմ դա անել վաղը»,
— կորոնավիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ վիդեոկոնֆերանսի ժամանակ ասել է նա: