Այս բաղադրատոմսով պատրաստված կուլիչը երկար
ժամանակ մնում է թարմ, փափուկ ու ախորժելի: Սա կուլիչի պատրաստման ամենահաջող եղանակն է:Անհրաժեշտ բաղադրիչներկաթ՝
250 մլ թթվասեր՝ 80 ալյուր՝ 700 գ ձու՝ 4 հատ կարագ՝ 120 գ չոր խմորիչ՝ 10 աղ՝ մի պտղունձ շաքարավազ՝ 150 գ չամիչ՝ 50 գ վանիլին…..
Պատրաստման եղանակ.Գոլ կաթի մեջ լուծել խմորիչը, 1թ.գ. շաքարավազ և խառնել, թողնել 20 րոպե:Մնացած կաթի մեջ ավելացնել փափկած կարագը և հասցնել եռման աստիճանի: Ավելացնել 2 ճ.գ. ալյուր և խառնել:Դեղնուցը միացնել աղի հետ, շաքարավազի կեսի, վանիլինի և հարել՝ մինչ համասեռ զանգված կստացվի: Միացնել խմորիչով կաթի հետ ու խառնել գդալով: Սպիտակուցները միացնել մնացած շաքարավազի հետ ու հարել՝ մինչ փքուն զանգված կստացվի:
Ավելացնել թթվասերն ու մի քիչ փափկած կարագ, խառնել:Միացնել բոլոր առանձին զանգվածները և խառնել՝ մինչ համասեռ դառնալը Ալյուրը մաղել ու լցնել մաս-մաս, խառնել գդալով, դնել ալյուրոտ սեղանին ու հունցել թեթևակի կպչուն խմորը:
Ծածկել տոպրակով ու 1 ժամ թողնել տաք տեղում:Խմորը նորից հունցել և միացնել չամիչի հետ, որը նախապես պետք է լվանալ եռման ջրով ու չորացնել, խառնել մի քիչ ալյուրի հետ:Խմորը լցնել ֆորմաների մեջ: Խմորը պիտի հասնի մինչ ֆորմայի կեսը:
Ծածկել սրբիչով և թողնել այնքան, որ խմորը բարձրանա մինչ եզրերը:Ջեռոցը տաքացնել մինչ 180 ջերմաստիճանի, թխել կուլիչները 30 – 40 րոպե:
Ջնարակ լցնել:Հաշվի առեք, որ կուլիչի բոլոր բաղադրիչները պիտի լինեն սենյակային ջերմաստիճանի, այլապես խմորը լավ չի բարձրանա, իսկ կուլիչը շուտ կչորանա:Բարի ախորժակ:
can i buy cialis online That being said, I have to disagree with tiramisu, who could only respond with bullshit to the fact that there are people out there who will have issues at 500mg wk of test if dont use some type of AI