Կենսաթոշակի
և նպաստների նվազագույն չափը պետք է գերազանցի պարենային աղքատության նվազագույն շեմը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել
կենսաթոշակի, ծերության նպաստի,կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, հաշմանդամության նպաստի նվազագույն չափի 50 տոկոս բարձրացման առաջարկ։Այս մասին նշված է աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի պաշտոնավարման 100 օրվա վերաբերյալ հաշվետվությունում: Ըստ առաջարկի՝ պարենային աղքատության նվազագույն շեմից ցածր կենսաթոշակի, ծերության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում՝նպաստի,
հաշմանդամության նպաստի չափը կենսաթոշակ կամ նպաստ ստացող շուրջ 77 000 շահառուի համար հունվարի 1-ից կդառնա առնվազն 25500 դրամ։