Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ շտապ հայտարարությամբ

‼Քիչ առաջ.. Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հրատապ հայտարարությամբ «Պետք է արձանագրենք, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ: Ինչքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարի, թե Ղարաբաղի հարցը լուծված է, այն լուծված չէ:

Շատ կլինեն հարցեր, թե ինչի՞ համար զոհվեցին մեր տղերքը: Ես ուզում եմ շատ կոնկրետ պատասխանել այս հարցին: Մեր տղերքը զոհվեցին այն բանի համար, որ երբ այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ: Որովհետև Ադրբեջանի պլանը հենց դա էր,

որ Ղարաբաղում ֆիզիկապես ոչ մի հայ չմնա: Մենք բոլորս սա գիտենք: Բայց այսօր Արցախը կա,արցախահայությունը կա, և ես ուզում եմ ասել, որ դա մեր զոհված եղբայրների, մեր զինվորների, մեր բանակի շնորհիվ է:

Այո, դառը պատերազմ ենք անցել, բայց ուզում եմ արձանագրել, որ այն, ինչ մենք ունենք, ունենք մեր տղաների շնորհիվ»,- ասաց Փաշինյանը Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.