Խնձորեսկում թշնամին մի քանի մետր առաջ է եկել…ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

Խնձորեսկում

թշնամին մի քանի մետր առաջ է եկել: Այս մասին այսօր` մարտի 20-ին «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:

«Գործող իշխանությունը երբեք չի հստակեցրել, թե ինչ է կատարվում, թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ պատերազմից հետո: Հաճախակի հնչում են մտքեր, որ համայնքի կամ վարչական ղեկավարներն են թշնամու հետ բանակցում, այո՛, կա այդպիսի բան, բայց սյունեցիները և մեր առաջին բանակային կորպուսն էլ են իրենց գործն անում, բայց դա չի նշանակում,

որ դա ամբողջական հարցի լուծում էՎերջերս համացանցում ինֆորմացիա կար, որ Խնձորեսկում թշնամին մի քանի մետր առաջ է եկել: Այո՛, նման փաստ կար, որ GPS-ով ցույց էր տալիս, որ դա իրենց հատվածն է և իրենք էլ նորից առաջ են եկել»,- ասաց նա:Նա նշեց, որ պատերազմի ավարտից հետո մեր դիրքերը բավականին առաջ էին գտնվում, եթե այդտեղ կանգնած մնային, ամեն ինչ նորմալ կլիներ:«Մինչև 26-27 կմ Սյունիքից հեռու էր սահմանը, նույնիսկ

այդտեղ չկար հստակություն՝ բանավո՞ր, թե՞ գրավոր տվեցին մեր պատմական հողերը, հիմա ունենք այն, ինչ ունենք»,-ասաց նաՀարցին, թե GPS-ով սահմաններ գծելու հետևանքով Շուռնուխում մեկ տասնյակից ավել ընտանքիներ մնացել են առանց տուն և Կառավարությունը վստահեցնում է, որ իրենք են հոգում բնակարանի հարցը,

սակայն տեղեկություններ կան, որ այդ տները կառուցվում են բարերարների միջոցներով, Առուշանյանը պատասխանեց, որ տեղեկությունը, որ Կառավարությունը գործողություններ է իրականացնում, դա միֆ է:ԱՂԲՅՈՒՐ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.