Փաշինյանը անրադարձավ հայ ժողովրդի կողմից մերժվածին՝Սերժ Սարգսյանին…նրանք արյուն են ուզում..ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեզ

մեղադրում են, որ պատերազմ է սկսվել, և մենք հարցի կարգավորման հնարավորությունը չենք օգտագործել: Այդ մասին Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի բանկիչների հետ հանդիպմանն ասել է վարչապետ

Նիկոլ Փաշինյանը՝ հակադարձելով ընդդիմախոսներին:  «Մերժվածը 2018-ի ապրիլին ԱԺ ամբիոնից հայտարարել էր. «Բանակցային գործընթացը կանգնած է, որովհետև Ադրբեջանի ակնկալիքները բանակցային գործընթացից անիրատեսական են և անընդունելի մեզ համար, և այլևս այս պահից չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով չի փորձի լուծել հարցը»: Մենք ի՞նչ պետք է անեինք՝ պետք է ընդունեի՞նք

«Ադրբեջանի անիրատեսական և անընդունելի պայմանները» Ղարաբաղի հարցում, պետք է շարունակեի՞նք Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնեու գործընթացը: Երբ Մերժվածն ասում էր՝ «Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում», մարդիկ չէին հասկանում՝ ինչի մասին է խոսում, ինքը գիտեր՝ ուր է բերել-հասցրել բանակցային գործընթացը:

2018-ի մայիսից, երբ ես դեռ նոր էի վարչապետ ընտրվել, իրենք արդեն հայտարարում էին, որ եկել եմ՝ հողերը հանձնելու, քանի որ գիտեին՝ ո՛ւր են հասցրել բանակցային գործընթացը:

Այո՛, նրանք ուզում են արյուն և չեն ուզում ընտրություն: Ես ասում եմ՝ թիվ 1 պատասխանատուն եմ, բայց թույլ չեմ տալու, որ դուք լինեք իմ դատավորը, ժողովուրդն է, որ պետք է դատի մեզ էլ, ձեզ էլ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

ԱՂԲՅՈՒՐ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.