ՌԴ-ի համար բավականին բարդ իրադրություն կարող է առաջանալ Արցախի հարցում

Հայաստանի

արտահերթ ընտրության մասին որոշմանը Մոսկվան արձագանքեց ստանդարտի շրջանակում՝ Հայաստանի ներքին գործն է: Միևնույն ժամանակ, կասկածից վեր է, որ Ռուսաստանի համար դա Հայաստանի ներքին գործ չէ:

Բանն այն է, որ արցախյան պատերազմից հետո ստեղծվել է իրավիճակ, որ Հայաստանի համար չափազանց կարևոր է դարձել ՌԴ նշանակությունը, մյուս կողմից՝ ՌԴ-ի համար Հայաստանի նշանակությունն է դարձել հույժ կարևոր: Հայաստանի անվտանգային համակարգը ներկայումս գրեթե ամբողջապես ռուսական խնամքի ներքո է,

մեր բանակը իր ֆունկցիոնալ լիարժեքությունը վերականգնելու համար ունի լրջորեն վերականգնվելու կարիք: Մյուս կողմից՝ Ռուսաստանի համար բավականին բարդ իրադրություն կարող է առաջանալ, եթե Հայաստանը դրսևորի քաղաքական կամք ու համարձակություն և առավել սկզբունքային դիրքերից կառուցի իր նոր արտաքին հարաբերությունը:Խնդիրն այն է, որ անվտանգային սպառնալիքները կամ շանտաժը այլևս բավականին սուղ և սահմանափակ են: Արցախում անվտանգային խնդիրները, որոնք կախված են հայկական քաղաքականության վրա մշտապես, ըստ էության իրողություն են՝ Թուրքիան հարձակվել է Ադրբեջանի և ահաբեկիչների միջոցով,

Ռուսաստանը չի կանգնեցրել, Հայաստանը պարտվել է: Իհարկե, միշտ հնարավոր է ավելի մեծ պարտություն, բայց ավելի մեծ պարտությունը թերևս պետք է նշանակի այն, որ Ռուսաստանն ընդհանրապես կհեռանա Կովկասից: Ներկայումս Ռուսաստանը Հայաստանի վրա իր ազդեցությունն ապահովում է քաղաքական մտածողության կարծրատիպերը խորացնելով, որովհետև անմիջական լծակները էապես թուլացել են այն բանից հետո, երբ տապալել է Հայաստանի ռազմավարական դաշնակցի իր կարգավիճակն ու առաքելությունը:

Ահա թե ինչու Ռուսաստանի համար չի կարող Հայաստանի «ներքին գործ» լինել ներքաղաքական ստատուս-քվոն և իրավիճակը: Ըստ այդմ՝ կասկած չկա, որ Մոսկվան փորձելու է, իհարկե, ոչ ֆորմալ խողովակներով, սակայն բոլոր լծակներով ապահովել այնպիսի ընտրական արդյունք, որտեղ ամուր լինեն հենց ռուսական ուղղությամբ կենտրոնացած կարծրատիպերը:

Ռուսաստանի խնդիրը թերևս լինելու է Հայաստանում պրոռուսական ազդեցիկ ընդդիմության «խորհրդարանական ամրագրումը»:Իշխանության հարցում պատկերը այլ է, Հայաստանում իհարկե չի կարող լինել իշխանություն, որը չգիտակցի Ռուսաստանի հետ սերտ աշխատանքի անհրաժեշտությունը: Այլ հարց է, որ պետք է արգելափակել այլ ուղղություններով, մասնավորապես Արևմուտքի հետ նույնպես սերտ աշխատանքի հնարավորությունը:

Իսկ Հայաստանում որևէ իշխանության այդ հնարավորությունը ՌԴ-ն արգելափակել է ընդդիմությամբ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.