Աստղագուշակ մարտի 21-ի համար

ԽՈՅ

(Aries, 21.III–20.IV)Հավանական է ֆինանսական հարցերի հաջող լուծում: Դուք կհասկանաք, թե ինչի վրա արժե գումար ծախսել, իսկ ինչի վրա խնայել: Չի բացառվում՝ հասկանաք, թե ինչպես կարելի է մեծացնել եկամուտները: Հնարավոր են գործնական առաջարկներ, որոնք արագ շահույթ կխոստանան:ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հաջող օր է, որը անհանգստության առիթներ չի բերի: Դուք կկարողանաք իրագործել այն ամենը, ինչ մտածել եք, հրաշալի գլուխ կհանեք բարդ գործերից: Հաճույքով կօգնեն հին ու նոր ծանոթները: Նրանց աջակցության շնորհիվ դուք կհասնեք ավելիին, քան սպասում էիք: Կարող եք այս օրվա համար ուղևորություններ ծրագրել. դրանք հաջող կդասավորվեն ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)Գումարի հետ զգույշ եղեք: Այսօր դուք ֆինանսական հարցերում հակված կլինեք թեթևամտության, մեծ գումար կծախսեք դատարկ բաների վրա: Չարժե ապառիկով գնումներ անել, հատկապես, եթե խոսք լինի այնպիսի իրերի մասին, որոնց կարիքն առանձնապես չունեք: Մնացած հարցերում օրը բարենպաստ է ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)Հնարավոր են չծրագրված հանդիպումներ, ինչպես նաև ծանոթություններ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել: Չի բացառվում՝

նոր գործընկերներ ձեռք բերեք, համախոհներ, որոնց վրա ամեն հարցում կարող եք հույս դնել: Դուք շատ բան կսովորեք շրջապատողներից: Աշխատեք նկատել ու վերլուծել ուրիշների սխալները. դա թույլ կտա խուսափել սեփական սխալներից:Լավ գաղափարներ կունենաք, որոնց իրագործումը նկատելիորեն կթեթևացնի ձեր կյանքը, թույլ կտա ավելի շատ հանգստանալ, ժամանակ կվիրել հետաքրքիր գործերին: Երեկոն հարմար է գնումների համար:ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)Բարենպաստ օր է նոր բանով զբաղվելու համար: Առօրյա գործերը կձանձրացնեն, դուք հաճախ կիսատ կթողնեք սկսածը՝ այդպես էլ չհասնելով նպատակին:

Շրջապատողները հաճախ ձեզ օգնություն կառաջարկեն, բայց հազվադեպ կանեն այն, ինչ պետք է. հաճախ ավելի հեշտ կլինի ամեն ինչից ինքնուրույն գլուխ հանելը:ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)Հաջող օր է: Այն հնարավորություն կտա ավարտին հասցնել հին գործերը, պատասխաններ գտնել հարցերին, որոնք վերջին շրջանում անհանգստացնում էին և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Աշխատեք հետևողական գործել, խուսափել խառնաշփոթից: Հնարավորության դեպքում հետևեք ձեր հին ծրագրերին: Այդպես ձեզ ավելի հանգիստ ու ինքնավստահ կզգաք:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)Օրը լավ կդասավորվի: Ստեղծագործ պոտենցիալը բարձր է, հրաշալի գաղափարներ կունենաք: Դուք պատրատ կլինեք աշխատել մտածածը կյանքի կոչելու համար: Շատ Կշեռքների կօգնեն մարդիկ, որոնց նրանք ժամանակին կարևոր ծառայություններ են մատուցել: Հարմար օր է հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)Անհանգստանալու բան չկա: Աստղերը ձեր կողմից կլինեն, օրը հաջող կդասավորվի: Հաճախ հաջողակ կլինեք, այդ իսկ պատճառով արագ կհասնեք դրված նպատակներին: Ոչ միանշանակ իրավիճակներում խուճապի չեք մատնվի, ինտուիցիան անսխալ կհուշի՝ ինչպես է լավ գործել: Ձեր արարքները շատերին դուր կգան և կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ընկերանալ ձեզ հետ:ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)Լավագույն օրը չէ լուրջ որոշումներ ընդունելու և կարևոր բան ստանձնելու համար: Սովորաբար դուք դժվարությամբ եք կենտրոնանում, և շրջապատողների նկատողությունները շեղում են ձեզ: Չեն բացառվում անսպասելի իրադարձությունները, որոնք կարող են ազդել ձեր ծրագրերի վրա: Որոշ գործեր պիտի երկար ժամանակով հետաձգեք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)Հեշտ չի լինելու: Օրը կառանձնանա բավական լարված հուզական դաշտով: Երբեմն տպավորություններն այնքան ուժեղ կլինեն, որ դուք դժվարությամբ կկենտրոնանաք գործերի վրա, որպեսզի ավարտին հասցնեք դրանք: Դուք պետք է ոչ միայն զբաղվեք առօրյա գործերով, այլև լրիվ նոր բան ստանձնեք: Այստեղ պիտի ձեր վրա ջանքեր գործադրեք, քանի որ շատ կուզենաք ամեն ինչ հետաձգել:ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)Օրը հարմար է բարդ ու կարևոր գործերի համար: Դուք դրանք լրջորեն կստանձնեք, կաշխատեք ավարտին հասցնել ամեն ինչ ու պարզապես հրաշալի գլուխ կհանեք ամենից: Հաճախ կօգնի ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ դուք արագ ոչ միանշանակ իրավիճակներում ճիշտ որոշումներ կընդունեք, դրված նպատակներին կհասնեք այնտեղ, որտեղ մյուսներին դա անել չի հաջողվել:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)Արդյունավետ օր է, որը հետաքրքիր գործեր ու շատ նախաձեռնություններում հաջողություններ է խոստանում: Նույնիսկ եթե ստանձնեք այն, ինչ մյուսների մոտ չի ստացվել, դուք հրաշալի արդյունքի հասնելու շանսեր կունենաք: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն, երկար ժամանակ կհիշվեն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.