Ադրբեջանական հողի վրա կանգնածեմ,որպես հաղթական բանակի գերագույն գլխավոր հրամանատար…Ալիև

Ադրբեջանական

հողի վրա կանգնած եմ, որպես հաղթական բանակի գերագույն գլխավոր հրամանատար․ Ալիև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ կնոջ եւ դստեր հետ ուղեւորվել է Լեռնային Ղարաբաղ Նովրուզ բայրամի տոնի առիթով,

Շուշիում, Կատարոտ դաշտավայրում (Ջրդուզ) մասնակցել է տոնական խարույկի արարողությանը:Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցում են, որ Ալիեւը հանդես է եկել ուղերձով, որը հիմնականում նվիրված էր Ղարաբաղում պատերազմի թեմային:Նա իր ուղերձում հայտարարել է, որ «հին ադրբեջանական հողի վրա է կանգնած որպես հաղթական բանակի գերագույն գլխավոր հրամանատար,

և սրանից հետո ոչ մեկը չի կարողանա մեզ ստիպել այստեղից հեռանալ»:Ալիևը նաև հայտարարել է, որ «այս պատերազմում հայկական

կողմը կրել է հարյուրավոր, հնարավոր է՝ մինչև հազար կորուստ»:«Մենք առանց մեկ կրակոցի վերադարձրել ենք նաև Ակնայի շրջանները, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները»,- ասել է նա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.