«Պուտինը շատ խելացի է և փայլուն պատասխան է տվել»ԷՐԴՈՂԱՆ

Թուրքիայի

նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն «անթույլատրելի» է համարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի’ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչեցրած մեկնաբանությունները, գրում է ria.ru-ն։«Բայդենի կողմից Պուտինի

մասին արված մեկնաբանություններն անընդունելի են պետության ղեկավարի համար»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Էրդողանը։Ընդ որում, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Պուտինն արժանի պատասխան է տվել։ «Նա (Պուտինը) շատ խելացի է և փայլուն պատասխան է տվել»,- լրագրողներին ասել է Էրդողանը։ Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ABC News-ին տված հարցազրույցը, որտեղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կվճարի 2020 թվականին

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու համար», երկու երկրների հարաբերություններում դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել։Հարցին, թե արդյոք կարծում է, որ ՌԴ նախագահը մարդասպան է, վերջինս պատասխանել էր․ «Այո»։ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ԱՄՆ նախագահ

Ջո Բայդենի՝ իրեն «մարդասպան» որակելուն ի պատասխան վերջինիս առողջություն էր մաղթել։«Ինչ վերաբերում է իմ ամերիկացի գործընկերոջ հայտարարությանը, մենք իսկապես, ինչպես նշել է նա, անձամբ ծանոթ ենք։ Ես կպատասխանեի նրան՝ առողջ եղեք»,-ասել էր Վլադիմիր Պուտինը՝ ընդգծելով, որ դա ասում է «առանց հեգնանքի և կատակի»։ ՌԴ նախագահը նաև հավելել էր․ «Ով նման վիրավորական բան է ասում, հենց ինքն է այդպիսին»։

Պուտինը Բայդենին նաև առաջարկել էր ուղիղ եթերում բաց երկխոսություն անցկացնել։«Ցանկանում եմ նախագահ Բայդենին առաջարկել շարունակել մեր քննարկումները, սակայն պայմանով, որ մենք դա կանենք գործնականում ուղիղ եթերում, այսինքն՝ առցանց: Սակայն առանց հապաղումների, ուղիղ և բաց, անմիջական քննարկումներ»,- ասել էր Պուտինը՝ ելույթ ունենալով «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում mediaroom.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.