Հունիսի
20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի նաև Մհեր Արմենիայի հիմնադրած
«Ազգի ձայն» կուսակցությունը: Մհերը դեռ չի որոշել, թե ընտրություններին կմասնակցեն դաշինքով, թե առանձին կուսակցությունով: «Անպայման մասնակցելու եմ արտահերթ խորհրդարանական ընտրություններին
իմ հիմնադրած կուսակցությունով»,-Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Մհեր Արմենիան, հավելելով որ «Ազգի ձայն»
կուսակցության’ ապրիլին կայանալիք հիմնադիր համագումարին կներկայացնեն իրենց ծրագիրը: