Փաշինյանը առաջիկայում հրաժարական կտա….

Փաշինյանն

առաջիկայում հրաժարական կտա Այսօր տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ ստեղծված

ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքն արտահերթ խորհրդարանական ընտրություններն ե Վարչապետն օրերս հանդիպում էր ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հանրապետության նախագահը ևս բազմիցս նշել է, որ իրավիճակի հանգուցալուծում է համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։

Հաշվի առնելով նաև վարչապետի՝ «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:Հանդիպումից րոպեներ անց վարչապետ

Նիկոլլ Փաշինյանը հայտարարություն տարածեց, որ հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։Այս պահին հստակ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինելու են հունիսի 20-ին, իսկ մինչ այդ, Սահմանադրության համաձայն, վարչապետը պետք է երկու անգամ

հրաժարական տա եւ երկու անգամ խորհրդարանում վարչապետ չընտրվի, որպեսզի խորհրդարանը լուծարվի:Ստացվում է՝ առաջիկա օրերին վարչապետն արդեն պետք է հրաժարական տա, որպեսզի ժամկետներում իշխանությունը տեղավորվի, նաեւ պետք է չեղարկվի երկրում հաստատված ռազմական դրությունը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.