Այսօր, վերջապես,
խորհրդարանական ուժերի միջև կայացավ կոնսենսուս՝ քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու սահմանադրական ճանապարհով՝ արտահերթ ընտրությունների միջոցով: Այսպիսի համաձայնությունը 2018թ. հեղափոխության նվաճումներից եմ համարում,
երբ քաղաքական ուժերն իշխանության հարցին լուծում տալու համար դիմում են դրա իրական տիրոջը՝ ժողովրդին: Հեղափոխության
հաջորդ նվաճումը, հետևաբար, պիտի լինի հունիսի 20-ի ընտրությունների ազատ, արդար ու թափանցիկ անցկացումը’ ժողովրդավարական սկզբունքներին և ոգուն համապատասխան։