Երևանում այսօր երեկոյան ժամերին, մարտի 18-19-ին
ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ: Մարտի 20-22-ին սպասվում է առանց
տեղումների եղանակ: Մարզերում այսօր ցերեկը, մարտի 18-19-ին, 21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են կարճատև
տեղումներ, հնարավոր է ամպրոպ։Մարտի 20-ին, 21-ի գիշերը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը մարտի 17-ի ցերեկը կբարձրանա 4-6 աստիճանով:Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ կարճատև անձրև և ամպրոպ: