Նիկոլ Փաշինյանի պատասխանը Ալիևին…համաձայն եմ..

iPress.am- Ադրբեջանի

նախագահ Իլհամ Ալիևը պատերազմից հետո գրեթե ամենօրյա ռեժիմով վիրավորում ու նվաստացնում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ալիևի ամեն մի նման հայտարարությունից հետո Հայաստանում հնչում է հարցադրում, թե ինչո՞ւ

Նիկոլ Փաշինյանն ու իշխանությունը չեն պատասխանում Ալիևին։ Իրականում, սակայն, Նիկոլ Փաշինյանը պատասխանում է Ալիևին,

պարզապես դա անում է ո՛չ ուղղակիորեն, ո՛չ սեփական կամ նույնիսկ սեփական խոսնակի դեմքով, այլ երկրորդային հարթությունում։Իշխանական ծաղրածուի ադրբեջանական ներշնչանքը, որը փոթորկել է հասարակությանը, իրականում հենց Նիկոլ Փաշինյանի պատասխանն է Ալիևին, որը շատ լավ իմանալով իրերի դրությունը Հայաստանում՝ սպասում է ոչ թե ֆորմալ պատասխանների, այլ բովանդակային ազդակների։ Ահա ուրեմն, Նիկոլ Փաշինյանը սեփական օգտագործման խեղկատակի միջոցով Ալիևին ուղերձ է հղում առ այն, որ ոչ միայն հաշտ է նրա նվաստացումների հետ, այլև պատրաստ է շարունակել նվաստանալ՝ «հանուն խաղաղության»

Նիկոլ Փաշինյանն այսպիսով հասկացնում է, որ հեռու չէ այն օրը, երբ ինքն անձամբ կհիանա Ալիևի բեղերով և այդ մասին գրառում կանի կամ գուցե ուղիղ եթերով կկիսվի Մեհրիբանի պատերին կամ պատերի տակ։ Սա այն ճանապարհն է, որով պատրաստ է անցնել և անցնում է Նիկոլ Փաշինյանը՝ հանուն իշխանության, իսկ գուցե հանուն նրա,

ինչի համար հասել է իշխանության։Կարելի է վրդովվել, հայհոյել, զայրանալ, բայց առողջ բանականությունը պահանջում է սա ընդունել՝ որպես օբյեկտիվ իրականություն, որում ապրում է և ապրելու է Հայաստանն այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը պատկանում է Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս ոչ միայն չի ցանկանում հրաժարվել իշխանությունից, այլև պատրաստվում է արտահերթ ընտրությունների միջոցով ամրապնդել այն, որովհետև այդ իշխանությունն անհրաժեշտ է Մեհրիբանի պատին կամ պատի տակ խաղաղության

սերենադ ձոնելու համար։ Արտահերթ ընտրություններն իրականում լինելու են հենց այդ մասին՝ պատրա՞ստ է արդյոք հայ հասարակությունը Նիկոլ Փաշինյանին մանդատ տալ՝ Ալիևի բեղերով հիանալու համար։ Կա վտանգ, որ հայ հասարակությունը դրան կարող է պատրաստ լինել, քանի որ խաղաղության մասին ունի մոտավորապես նույն պատկերացումները, ինչ Նիկոլ Փաշինյանն ու նրա կոչնակ խեղկատակը։ Խաղաղությունն իրականում արժեք ու բարիք է, որին պետք է ձգտի ցանկացած առողջ հասարակություն։

Բայց սկզբունքային տարբերություն կա արժանապատիվ խաղաղության ու ստորաքարշության միջև։ Նիկոլ Փաշինյանը, ահա, Հայաստանը տանում է ստորաքարշության, որը ոչ միայն արժանապատիվ խաղաղություն չէ, այլ խաղաղություն չէ ընդհանրապես։Ստորաքարշությունը, սակայն, վճարովի զբաղմունք է,

իսկ եթե այն հասցվում է պետական մակարդակի, վարձքը կարող է անպատկերացնելի լինել փողի աստվածության բոլոր հետևորդների համար։ Խեղկատակությունը Հայաստանում վերածվել է կյանքի, կյանքը՝ խեղկատակության։ Վարձատրվող խեղկատակության։….աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *