ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ տեղի է ունեցավ իմ հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության
ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:Հաշվի առնելով նաև՝
Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության
ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝սույն թվականի հունիսի 20-ին Հայաստան Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»: