Վերջապես մի լավ լուր..Կբարձրանան մի շարք ոլորտների աշխատավարձեր

Վարչապետ

Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 17-ին, քննարկում է ունեցել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում։ «Բարեփոխումները պետք է ոչ թե հակադիր ու թշնամական լինեն մեր իրականության հետ,

այլ ընդհակառակը՝ բխեն այդ իրականությունից, իրականության կարիքները ըմբռնելու եւ հասկանալու առանձնահատկություն ւնենան Այսօր խորհրդակցություն ենք անցկացրել ԿԳՄՍՆ-ում»,-նշել է նա։Փաշինյանը խոսել է նաև ուսուցիչների աշխատավարձերի մասին՝ նշելով, որ սեպտեմբեր ամսից վճարման համակարգը կփոխվի։

«Մենք պետք է համոզված լինենք, որ դասասենյակ մտնող ամեն ուսուցիչ համապատասխանում է այն չափորոշիչներին, որ ըստ էության պետության կողմից առաջարկվող բովանդակությունը կարողանալու է պատշաճ ձևով մատուցել աշակարետներին և ընդ որում դրա համար ստանալ արժանապատիվ վարձատրություն, որը հենց իր՝ մասնագետի համար, սեփական մասնագիտական վերապատրաստամն խթաններ, մոտիվացիա կստեղծի և

մյուսներին էլ հնարավորություն կտա և ակնհայտ կդարձնի այդ աշխատանքի կարևոր և արժանապատիվ բնույթը։ Եվ մենք հիմա այս տարի սեպտեմբերից պատրաստվում ենք փոխել ուսուցիչների վճարման՝ աշխատավարձի համակարգը՝ հետևյալ տրամաբանությամբ․ հաջողությամբ ատեստավորում անցած, այսինքն մասնագիտական որակավորումը վերահաստատած ուսուցիչների աշխատավարձը 30-50 տոկոսով, սկզբնական շրջանում,

կբարձրանա, հետագայում, համոզված եմ, որ այս համակարգի առավել հղկման արդյունքում մենք այս գործընթացում կունենանք լրջագույն հաջողություններ այս եռանկյունու մեջ՝ հանրակրթության չափորոշիչ, առարկայական չափորոշիչ, ուսուցիչների ատեստավորման համակարգ»,-նշեց նա։Վարչապետը խոսեց նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների, ակադեմիական քաղաքի ստեղծման գաղափարի մասին։մանրամասները՝ տեսանյութում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.