Դատարանի որոշմամբ՝ Օնիկ Գասպարյանը շարունակում է
ԳՇ պետ մնա Mediaport-ի տեղեկություններով՝ Օնիկ Գասպարյանի գործով դատավորը բավարարել է հայցի ապահովման միջոցի միջնորդությունը, մասնավորապես` կիրառել է հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարում եւ
արգելել նշանակել նոր ԳՇ պետ, ինչը նշանակում է, որ Օնիկ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել որպես ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ։Որոշումը ուղարկվել է հարկադիր կատարման ծառայության` հարկադիր կատարման և
այժմ հասանելի է ծառայության ներքին էլեկտրոնային համակարգում:Նշենք, որ Օնիկ Գասպարյանը դիմել էր Վարչական դատարան՝ «Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության և իրավունքի գերակայությունն ապահովելու և ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով»։