Բանկերը շարունակում են իրենց վաշխառուսական մոտեցումները,շուտով կպայթի հերթական փուչիկը

Բանկերը շարունակում են իրենց վաշխառուական մոտեցումները,

շուտով կպայթի հերթական փուչիկը Մեր բանկերի հերթական կիսատ-պռատ, վաշխառուական մոտեցումների մասին։ Անընդհատ տեղեկություններ եմ ստանում, որ որոշ ֆինանսավարկային կազմակերպություններ

առաջնահերթ իրենց իսկ շահերից բխող, բայց և այնպես վարկառուների համար էլ ձեռնտու գործիքներ են կիրառում, ասել է թե` վարկային վերակառուցումներ, ովքեր ուշացումներ ունեն եւ դժվարանում են վճարումներ կատարել, նրանց վարկերը վերակառուցվում է ավելի երկար ժամկետով, որպեսզի նվազեցնեն ամսական վճարման բեռը։Բանկերը շարունակում են իրենց վաշխառուական մոտեցումները, շուտով կպայթի հերթական փուչիկը

Առաջին հայացքից լավ եւ ողջունելի նախաձեռնություն է, բայց երբ դա անում են հերթական անգամ ծառայության վճարներ գանձելով, հավելյալ տոկոսադրույքներ ավելացնելով, կարճ ասած` բեռը ավելացնելով, ապա դա ընկալվում է ոչ միայն սեփական վարկային ավելի որակյալ պորտֆելի իմիտացիա, այլեւ վաշխառու մոտեցումներից չհրաժարվելու փորձՀարգելի ֆինանսավարկային կառույցներ, ձեր վարկային պորտֆելի,

վարկառու/վարկատու փոխհարաբերությունների, իմիջի թիվ մեկ պատասխանատուն ձեր վարած գործունեությունն է, ձեր հանդեպ ոչ միայն չի թուլացել նե գատիվ ընկալումները, այլեւ մեծ տեմպերով շարունակում է ավելանալ, պարզապես պատ երազմից հետո կարեւորագույն անվտանգային հարցերը առաջնահերթելով` մեր ժողովուրդը ինչպես միշտ ներողամիտ է ու ամբողջ բեռը իր վրա վերցնող
Դուք կարող եք եւ պարտավոր եք,

հատկապես այս շրջանում, սոցիալական պատասխանատվության ամենամեծ բեռը ձեր ուսերին վերցնելու. վերավարկավորեք, վերակառուցեք վարկերը ավելի երկար ժամկետներով, առանց հավելյալ ծառայության վճարների գանձման, արեք դա վերջապես փոխշահավետ բալանսավորված համագործակցության շրջանակներում, այլապես շուտով եւս մեկ փուչիկ է պայթելու Գարիկ Ղազարյանի

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.