Անսպասելի տարբերակ Լևոն Տեր-Պետրոսյանից..նրան ինչ որ բան է հայտնի

Անսպասելի տարբերակ Լեւոն Տեր-Պետրոսյանից.

նրան ինչ որ բա՞ն է հայտնի Lragir.am-ը գրում է․ Առաջին նախագահ Լեուն Տեր-Պետրոսյանն, անդրադառնալով

Վազգեն Մանուկյանի՝ քաղաքական ճգնաժամի լուծման երեք տարբերակներին, առաջարկել է չորրորդը։ Այդ տարբերակը ներառում է տարօրինակ մի տարր. վարչապետի «անհապաղ եւ ինքնակամ հրաժարական եւ Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր,

ապաստանում արտերկրում»:Արդյոք Տեր-Պետրոսյանը վտանգ է տեսնում Նիկոլ Փաշինյանի համար, եթե մոտ ժամանակներս նա մնա Հայաստանում։ Կա՞ն կոնկրետ մարդիկ կամ ուժեր, որոնք սպառնում են Փաշինյանի կյանքին եւ անվտանգությանը։Դա իրոք նոր տարր է Հայաստանի ներքին կյանքում։ Ինքը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1997-ի

հրաժարականից հեոո ոչ մի վտանգի չի ենթարկվել, 10 տարի հանգիստ ապրել է ու հետո նույնիսկ մասնակցել է ընտրություններինՌոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էլ հրաժարականից հետո հանգիստ ապրում են Հայաստանում, ապաստան էլ չեն խնդրում այլ երկրներում, ավելին՝ քաղաքական գործընթացների մեջ են։

Նույնիսկ քրեական հետապնդման դեպքում Քոչարյանն ու Սարգսյանը չեն թողել երկիրը Ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը Փաշինյանին «խորհուրդ տալիս» ապաստանել այլ երկրում։ Որպեսզի նա չմասնակցի՞ ընտրություններին։ Թե՞ ամեն ինչ ավելի լուրջ է, եւ Տեր-Պետրոսյանին ինչ-որ բան է հայտնի։ Ի դեպ, ո՞ր երկրում կարող է Փաշինյանը ապաստանել, ըստ առաջին նախագահի։Կիսվել նյութով էջում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.