Այսօր հաստատվեց..ԿԳՄՍ-ն նոր հայտարարություն է տարածել

Կրթության,

գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` համավարակով պայմանավորված՝ դպրոցներն արդենիսկ գործում են սահմանափակումներով` հիմք ընդունելով առողջապահության նախարարի հրամանով հաստատված համավարակի կանոնները:

«Կառավարությունում ունեցել ենք քննարկումներ Առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ, և դպրոցների ամբողջությամբ հեռավար անցնելու հարց չի քննարկվել, այդպիսի որոշում չկա։

Շարունակում է գործել առողջապահության նախարարի այն հրшմանը, որով կարգավորվում է դպրոցներում այս պայմաններում ուսուցման պրոցեսի կազմակերպումը։ Մենք հիմա կարիք ունենք ևս մեկ անգամ խստորեն հետևելու այն պարզ կանոններին, որ կան՝ դիմակի կրում, ձեռքերի հաճախակի ախտահանում»,-նշում է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:Նրա խոսքով` գործող կարգավորումները սահմանում են, թե որ դեպքերում դպրոցը կարող է անցնել հեռավար ուսուցման։ Ըստ այդմ`հնարավոր է իրավիճակային լուծումներ տալ:

Այսինքն`եթե կան դպրոցներ, որտեղ համավարակի դեպքերը որոշակի տոկոսի են հասնում, ապա այդ հաստատությունները ժամանակավոր անցնում են հեռավար կրթության՝ մինչև իրավիճակը փոխվի, և նորից անցում կատարվի առկա ուսուցման։Ժ. Անդրեասյանի գնահատմամբ` այս մոտեցումը ներկա պայմաններում ամենաարդյունավետ լուծումն է. այսինքն` սահմանափակումների կամ նոր խստացումների, այն է՝հեռավար կրթության անցնելու որոշում ողջ համակարգի համար չի կայացվում: Նման օրինակ որոշում, ըստ անհրաժեշտության, կարող է կայացվել առանձին դպրոցների համար:Ժաննա Անդրեասյանը նաև

հիշեցնում է, որ Առողջապահության նախարարության կողմից վերջերս մեղմացվել են կանոնները. սոցիալական հեռավորությունը նախկին 1,5 մետրի փոխարեն սահմանվել է 1 մետր: Հետևաբար, դասարաններում կարող են գտնվել 20-ից ավելի աշակերտներ,եթե ապահովվում է նշված սոցիալական հեռավորությունը: Դրանով, ըստ փոխնախարարի, լուծում է ստացել այն դասարանների ամենօրյա ռեժիմով դասեր կազմակերպելու խնդիրը, որոնք, ունենալով 22-23 աշակերտ, դասեր էին կազմակերպում հերթափոխով` դասարանը կիսելու սկզբունքով:

«Մեկ մետր հեռավորություն պահելու դեպքում դպրոցները կարող են միասնական դասապրոցես կազմակերպել»,-նշում է Ժ. Անդրեասյանը` հավելելով, որ բազմաթիվ դպրոցներ արդեն անցել են ամենօրյա ռեժիմով առկա ուսումնական գործընթացի:Փոխնախարարը նաև շեշտում է, որ համավարակի կանոնների պահպանումը բխում է դպրոցների շահերից, որովհետև կանոնների պահպանումն առկա ուսուցումը չընդհատելու գրավական է: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով`

շատ քիչ թվով դպրոցներ են անցել հեռավար ուսուցման` պայմանավորված համավարակի թվերի աճով, ինչը նշանակում է, որ դպրոցները հետևողական են կանոնների պահպանման հարցում:Ժ. Ավելին՝ այստեղ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.