Ռոբերտ Քոչարյանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել

Նախորդ 3-4 ամիսներն ինձ

համար առաջին հերթին հատկանշական էին բազմաթիվ հանդիպումներով մարդկանց հետ՝ զինակիցների,աղաքական ու հասարակական գործիչների,

փորձագիտական հանրույթի, երիտասարդության, լրագրողների, բժիշկների, մշակույթի գործիչների, սփյուռքի մեր հայրենակիցների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:«Հանդիպել ենք տարբեր առիթներով՝ գործով կամ ինչ-որ հանգամանքների բերումով, գրասենյակում, դատարանի մոտ,

նույնիսկ երևանյան փողոցներում, Ծաղկաձորում, ինքնաթիռում։ Զրուցել ենք քաղաքականությունից, ղարաբաղյան պատերազմից,

անցյալից, բայց առավելագույնը՝ Հայաստանի ապագայի մասին։Դուք, պարզապես իրենց հայրենիքը սիրող մարդի՛կ, ամրապնդեցիք իմ վստահությունն առ այն, որ մենք միասին կարող ենք բուժել վերքերը և նորից վերականգնել երկիրը։

Շնորհակալ եմ ձեզ»,- ասված է 2-րդ նախագահի գրառման մեջ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.