Ինչ է կատարվել Օհանավանում Փաշինյանի և տիկնոջ այցի ժամանակ

Ինչ է

կատարվել Օհանավանում Փաշինյանի և տիկնոջ այցի ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»

օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ կիրակի օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ առավոտյան եղել է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում: Վարչապետը եղել է Հովանավանքի

Սուրբ Կարապետ եկեղեցում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ եկեղեցու բակում օհանավանցիները մոտեցել են վարչապետին եւ իր տիկնոջը, տարբեր հարցեր հնչեցրել, նույնիսկ տուն են հրավիրել:Ականատեսների վկայությամբ՝ վարչապետը երկար ժամանակ զրուցել է մարդկանց հետ, բարձրաձայնված հարցերին պատասխանել ու հեռացել Կիրակի օրը՝ ցերեկը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների

եւ ՀՀ վարչապետի միջեւ տեղի ունեցած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը պատմել է Օհանավանի ջերմ ընդունելության մասին: Ըստ մեր տեղեկությունների՝ վարչապետը թիմակիցներին ասել է, թե ինքը մարզեր կատարած այցի ժամանակ ջերմ ընդունելության է արժանանում, տեսնում է, որ խնդիր չունեն:Ավելին՝ վարչապետը նշել է,

որ առաջիկայում ինքն ավելի ակտիվ է մարզեր այցելելու, ու ներկայացնելու են կադրերով, թե ինչպես են տարբեր համայնքներում իրեն ընդունում:«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի ղեկավար Էդգար Հայրապետյանի հետ, որը հաստատեց վարչապետի այցը եկեղեցի:

Գյուղապետն ասաց, որ դա պաշտոնական այց չի եղել, բայց եկեղեցու բակում բնակիչները զրուցել ու քննարկում են ունեցել վարչապետի հետ»:Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.