Բոլոր ՀՀ քաղաքացիները ովքեր ունեն վարկեր կամ ապառիկներ,պարտադիր պիտի կարդան սա

Կարևոր 1տեղեկություն՝ վարկ կամ ապառիկ ունեցող քաղաքացիների համար․

իմացեք հիմա, թե որքան եք պարտք և դեռ որքան պետք է վճարեք։Ցանկացած անձ (վարկային տեղեկատվության

սուբյեկտը) կարող է տեղեկանալ իր վարկային պատմության մասին ԱՔՌԱ վարկային բյուրոյից`ստանալով իր վերաբերյալ

վարկային զեկույցի թղթային տարբերակը ԱՔՌԱ-ի գրասենյակից, կամ էլեկտրոնային տարբերակը՝ նախապես գրանցվելով ԱՔՌԱ-ի ինտերնետային կայքէջում և օգտվելով «Առցանց ինքնահարցում» ծառայությունից, ինչպես նաև ՀայՓոստի մոտկա բաժանմունքներից՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր:

Այս մասին հայտնում են վարկային բյուրոից։ Վարկային զեկույց ստանալու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերըՖիզիկական անձ (Սուբյեկտ) — Վարկային զեկույց ստանալու դիմում , Սուբյեկտի անձնագիրը և դրա պատճենը , Սուբյեկտի սոցիալական քարտը և դրա պատճենը(ոչ պարտադիր) , Սուբյեկտի անունից այլ անձի ներկայանալու դեպքում Լիազորագիր` տրված Սուբյեկտի կողմից (նոտարական վավերացմամբ) ,

Լիազորված անձի անձնագիրը և դրա պատճենը ։Հատուկ դեպքերում ԱՔՌԱ-ի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր։Վարկային զեկույցը սովորաբար տրամադրվում է անմիջապես, եթե ներկայացված են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Առանձին դեպքերում, սակայն, վարկային զեկույցի տրամադրման գործընթացը կարող է տևել մինչև երկու աշխատանքային օր: Համաձայն ՀՀ օրենսդրության, ԱՔՌԱ-ն չի կարող հրապարակել

տվյալների սուբյեկտի վերաբերյալ որևէ տվյալ առանց վերջինիս համաձայնության (բացառությամբ օրենքով նախատեսված հատուկ դեպքերի):Վարկային զեկույցի հարցում կարող է կատարվել միայն տվյալների սուբյեկտի գրավոր համաձայնության դեպքում: Գրավոր համաձայնությունը կարող է լինել ինչպես առանձին

փաստաթուղթ, այնպես էլ ներառված լինել բանկի կամ վարկային կազմակերպության վարկային դիմումի կամ պայմանագրի բովանդակության մեջ:Վարկային զեկույցում սխալներ կամ անճշտություններ հայտնաբերելու դեպքում վարկային պատմության սուբյեկտը պետք է ուղղման պահանջով դիմի անմիջապես այդ

տվյալները ԱՔՌԱ-ին փոխանցած կազմակերպությանը:Այն դեպքում, երբ վարկային զեկույցից պարզ չէ, թե որ Բոլոր կազմակերպությունն է հանդիսանում նշված տվյալների աղբյուրը, վարկային պատմության սուբյեկտը կարող է

դիմել ԱՔՌԱ-ի գրասենյակ` տվյալների աղբյուր հանդիսացող կազմակերպությանը պարզելու նպատակով: Տվյալների ուղղումը կատարվում է տվյալների աղբյուրի կողմից:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.