Նիկոլ Փաշինյանը խոստացել է պահպանել Արմեն Սարգսյանի աթոռը,այն դեպքում երբ..

Նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է հանդիպումների

շարք սկսել քաղաքական ճգնաժամի հաղթահարման նպատակով և այդ համատեքստում նախօրեին հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի, «Իմ Քայլը» խմբակցության նախագահ Լիլիթ Մակունցի և «Լուսավոր Հայաստան»

խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:Ըստ պաշտոնական լրատվության՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: «Այդ համատեքստում որպես լուծում անդրադարձ է կատարվել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը»,- նշվում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

Նախագահի կայքը նաև տեղակացնում է, որ Մակունցի հետ հանդիպման ընթացքում, որպես ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղի կարևորվել է քաղաքական ուժերի միջև երկխոսությունը և փոխհամաձայնության ձեռքբերումը խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ: Էդմոն Մարուքյանի հետ զրույցի ընթացքում ևսիբրև իրավիճակի հանգուցալուծում, քննարկվել էխորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը:Փաստորեն, այն ինչ չհաջողվեց ի կատար ածել Նիկոլ Փաշինյանին, փորձում է իրագործել Արմեն Սարգսյանը։ Այսինքն՝ Արմեն Սարգսյանը եկել է այն եզրակացության, որ ելքը արտահերթ խորհրդարնական ընտրություննրեն են։ Բայց չէ՞ որ ընդամենը երեք ամիս առաջ այս նույն

Արմեն Սարգսյանը պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և գտնում էր, որ նա պետք է անհապաղ հեռանա, իսկ մինչև արտահերթ ընտրության անցկացումը պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն։ Ահավասիկ՝ 2020 թվականի նոյեմբերի 29-ին ռուսաստանաբնակ հայերի հետ հանդիպմանը Արմեն Սարգսյանը բառացիորեն ասել է հետևյալը․ «Եթե քաղաքական գործիչը ուժեղ է, կարող է հետո վերադառնալ։

Նախկին ընտրությունները 2,5 տարի առաջ էին, երբ երկիրը բոլորովին այլ էր, հիմա այլ երկրում ենք ապրում։ Չի կարելի ճգնաժամը գնահատել հրապարակում մարդկանց քանակով։ Ոչ մի դեպքում համաձայն չեմ, որ պետք է ճգնաժամը գնահատել հաշվի առնելով միայն հրապարակում հավաքված մարդկանց քանակը։ Եթե հրապարակում ընդհանրապես ոչ ոք չլիներ, դա կնշանակե՞ր, որ ճգնաժամ չկա։ Նայեք մեր շուրջբոլորը,

մենք բոլորս ճգնաժամային իրավիճակում ենք։ Դա երկրի, պետության ճգնաժամ չէ, այլ ազգի՝ իրավապաշտպանական, հոգեբանական, ֆինանսական, տնտեսական, հումանիտար», — ասել է նախագահը։Արմեն Սարգսյանը կրկնել է իր այն միտքը, որ մինչև արտահերթ ընտրությունները անհրաժեշտ կլինի ձևավորել ժամանակավոր ազգային միասնության կառավարություն։ «Սա չի նշանակում, որ ամեն կուսակցություն պետք է նախարար ունենա, այլ՝ բոլորի կողմից հարգված մեկը կառավարություն է ձևավորում, և նախընտրելի է, որ այդ կառավարությունը լինի տեխնոկրատ։

Այդ կառավարությունը պետք է աշխատի կես կամ մեկ տարի մինչև նոր ընտրություններ, երբ ժողովուրդը նորից ինչ-որ ուժի մանդատ տա»,- պարզաբանել է նախագահը։ Սա բառացի մեջբերում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած պաշտոնական հաղորդագրությունից։Մինչդեռ արի ու տես, որ նախագահի աթոռը զբաղեցնող անձը, երեք ամիա անց մտափոխվել է և այսօր արդեն ժամանակավոր կառավարություն կազմելու հարցը այլևս առաջնային չի դիտարկում, նրա սիրտը միայն արտահերթ ընտրություն է ուզում։ Երևի դրա դիմաց Փաշինյանը խոստացել է պահպանել Արմեն Սարգսյանի աթոռը, նաև երաշխիքներ է տվել, որ Ամուլսարը կաշխատի։

Էլ ուրիշ ի՞նչ է պետք Արմեն Սարգսյանին․ ըստ էության ոչինչ։ Սյունիքին սպառնացող վերահաս վտանգի դեմն առնելը Արմեն Սարգսյանի պլանների մեջ չի մտնում։ Հակառակ պարագայում հաղորդագրության մեջ գոնե մեկ բառով էլ անդրադարձ կարվեր սահմաններին տիրող իրավիճակին։Այլևս փաստ է, որ Արմեն Սարգսյանը գնաց Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական դուետ կազմելու ճանապարհով և այժմ հավասարապես կիսում է հայրենիքի ու պետության կործանման պատասխանատվությունը։Հայկ Դավթյան….աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.