Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են,
որ Երևանում մարտի 13-ի ցերեկը, 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 16-18-ին քաղաքի
առանձին հատվածներում սպասվում են կարճատև տեղումներ:Հանրապետության տարածքում՝ Մարտի 13-ի ցերեկը,
14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-18-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վրկ, 17-18-ին առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մարտի 16-17-ին աստիճանաբար կբարձրանա 12-15 աստիճանով: