Վարչապետի պարտականությունները կառաջարկվի ստանձնել Էդմոն Մարուքյանին…ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ

Միջէթնիկ

հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի ներքաղաքական հարթակում, ըստ իս, կուլիսային սցենար է իրագործվում:Գլխավոր Շտաբի պետը հեռանում է բանակից՝

ստանձնելով ընդդիմադիր դաշտի առաջնորդներից մեկի դերը։ Նախագահի միջնորդությամբ տեղի ունեցող քննարկման արդյունքում, հնարավոր է, հայտարարվի՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է վարչապետի գահից՝ պայմանավորվածությամբ, որ վարչական լծակներ չունեցող նախկին վարչապետը չի հետապնդվի Արցախի 73%-ի և ՀՀ որոշ տարածքների կորստի համար։

Վարչապետի պարտականությունները կառաջարկվի ստանձնել Էդմոն Մարուքյանին։ Նշանակվում է արտահերթ ընտրություն, որի մրցավազքին մասնակցում են մեծ ու փոքր քաղաքական կառույցները՝ 130 տարեկանից մինչև

2 օր առաջ ստեղծված։Պատկերացրեք, թե ինչպիսի խոստումների տարափ է սպասվում հայ ընտրողներին՝ Թուրքիայի հետ բաց սահմաններով ու հարուստ ապրելուց մինչև Արցախի տարածքային ամբողջականության վերականգնում»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.