Վանեցյանը մոռանում է,որ դավաճաններին արհամարում են նաև նրանք ում նրանք ծառայություն են մատուցել

Վանեցյանը մոռանում է,

որ դ ավաճաններին արհամարհում են նաև նրանք, ում նրանք ծառայություն են մատուցել Արթուր Վանեցյանը, որին եֆրեյտորի ուսադիրներից ավելի լուսավոր

ապագա չի սպառնում, խոսում է Սահմանադրության ոտնահարման, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին: Եթե հավատանք թերթերից մեկի վարկածին, ապա Արթուր Վանեցյանը՝ հին համակարգի, մասնավորապես՝ Միքայել Մինասյանի աջակցությամբ, փորձել է հեղաշրջում իրականացնել, այլ խոսքով՝ պուտչ։

Պատահական չէ, որ Վանեցյանի պաշտոնանկությանը հետևած ասուլիսներից մեկում Փաշինյանը նրան «պուտչիստ» անվանեց՝ թերևս ակնարկելով ԱԱԾ տնօրենի պաշտոնանկության մոտիվը Արթուր Վանեցյանը, բնականաբար, հերքել է իրեն վերագրվող մեղադրանքները։ «Հարկ եմ համարում ասել, որ նշված հրապարակման մեջ ինձ

վերաբերող բոլոր դիտարկումներն ու ենթադրությունները ծայրից ծայր սուտ են, իսկ դրան հաջորդած շահարկումներն ու ֆեյքային հարձակումները՝ արդեն սովորական»: Բայց.. Հենց այս բայցերից էլ ցանկանում եմ խոսել քեզ հետ, հարգելի՛ ընթերցող: Եվ ապացուցել վերոգրյալը: Հարց Վանեցյանին, դուք խոսում ե՞ք սպայի

պատվից, ուսադիրներից, հիշեք՝ դրանք Փաշինյանի թեթև ձեռքով են Ձեր ուսերին Ինչպես սկզբում նշեցի, դրանք առնվազն առաջիկայում կարող են դառնալ եֆրեյտորի ուսադիրներ: Այդ նույն Վանեցյանն է, ով մինչև հեղափոխությունը ծառայում էր ԱԱԾ-ում՝ լինելով սպա, դավաճանեց նախկին իշխանությանը՝ Սերժ Սարգսյանին և անցավ

Նիկոլ Փաշինյանի կողմը: Եկեք անկեղծ լինենք իրար հետ, բոլորդ էլ հասկանում եք չէ, որ անկախ ամենի ինչից այս քայլը սպային վայել չէ: Հիմա էլ դավաճանեց Փաշինյան Նիկոլին և անցավ չգիտենք ում կողմը, չնայած պարբերաբար Ձեր ետևից երևում է ձեր հետևում կանգնողըԿարծես՝ բացահայտվում է մի իրականություն,

որն անհերքելի է դարձնում, որ Արթուր Վանեցյանը պատիվ է տվել ոչ թե համակարգին կամ պետությանը, այլ… Իսկ վերջում ՝ հատուկ Ձեզ համար, պարոն գեներալ, «Դավաճաններին արհամարում են նաև նրանք, ում նրանք ծառայություն են մատուցել»…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.