Հանուն տղերքի՝գնանք այդ քայլին…ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ

Լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը

ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գերիների ու անհետ կորածների հարցը ոչ թե իրար մեղադրելու, կուսակցական նեղ շահեր սպասարկելու հարց է, այլ՝ միասին լուծումներ գտնելու հրամայական։Որքան էլ, որ կարևորում եմ արտահերթ

ընտրություններով քաղաքական ճգնաժամի լուծումը, այնուամենայնիվ, քանի դեռ գերիների ու անհետ կորածների հարցը չի լուծվել, ընտրությունների հարցը պետք է փոքր-ինչ հետաձգել։Ուստի, կոչս ու խնդրանքս է վարչապետին,

ներկա ու նախկին նախագահներին, կաթողիկոսներին, Մարդու իրավունքների պաշտպանին, բոլոր կուսակցապետերին, ժամ առաջ մի կողմ թողեք ձեր միջև առկա կոնֆլիկտներն ու անհամաձայնությունները, միասին նստեք մի սեղանի շուրջ

ու հասկացեք, թե ով ինչ կապեր է օգտագործում, որպեսզի գերիների ու անհետ կորածների հարցին լուծում տրվի։ Վստահ եմ, որ կան թակելու դռներ՝

Հռոմի պապից մինչև պետությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպություններից, խոշոր գործարարներից մինչև հայտնիներ։

Սա ազգային արժանապատվության հարց է, ուստի, միասնաբար պետք է լուծենք այս խնդիրը։ Միայն այդ ժամանակ Հայաստանում կձևավորվի համերաշխության նվազագույն մթնոլորտ, որից հետո նոր կարելի է անցկացնել

արտահերթ ընտրություններ։ Անկախ ձեր մեծ մասի նկատմամբ իմ ընդգծված վերաբերմունքից՝ ակնկալում եմ, որ ողջամտություն կցուցաբերեք։ Հանուն տղերքի՝ գնա՛նք էդ քայլին»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.