Զվարթնոց օդանավակայանում անտանելի վիճակ է…տասնյակ քաղաքացիներ ահազանգում են…ինչ է կատարվում

«Զվարթնոց»

օդանավակայանում անտանելի վիճակ է. տասնյակ քաղաքացիներ ահազանգում են Shamshyan.com են ահազանգել մի խումբ քաղաքացիներ, որոնք հայտնեցին, որ «Զվարթնոց» օդանավակայանում անելանելի վիճակում են հայտնվել:

Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացիները վրդովված պատմում էին. «Ժամը 15:00-ին նախատեսված էր Երևան-Մոսկվա չվերթը: Բայց օդանավակայանի դիսպետչերանոցը հայտնեց, որ թռիչքը հետաձգվում է: Հետո այդպես մի

քանի անգամ թռիչքը հետաձգվեց: Ու մեզ ոչ-ոք ոչինչ չի ասում, թե ինչի է հետաձգվում: Արդեն քանի ժամ է, սպասասրահում նստած ենք: Բոլորդ էլ գիտեք, թե այստեղ ինչ գներ են ու տասնյակ մարդիկ սոված-ծարավ, չեն կարող իրենց թույլ տալ մի

կտոր բան առնել: Ոնց որ մի հատ անտերանոց լինի: Մարդիկ կան, որոնք առողջական խնդիրներ ունեն, մեկի ճնշումն է բարձրացել, մեկը չկա, որ օգնի:Դիսպետչերներին հարցնում ենք, թե ինչի՞ է նորից հետաձգվում չվերթը, ասում է՝ չգիտենք:

Ահավոր վիճակ է: Մարդիկ առանց այդ էլ այս ամիսներին սթրեսի մեջ են, մի հատ էլ այստեղ են մեր նյարդերը սղոցում:Ո՞ւմ բողոքենք, երբ ոչ աշխատակից ենք այստեղ տեսնում, ում էլ դիմում ենք, ուսերն են թոթվում, թե բա անտեղյակ ենք:

Մեր խնդրանքն է, որ այս մասին բարձրաձայնեք, միգուցե դրանից հետո «Զվարթնոցի» ղեկավարները հիշեն, որ մենք մարդ ենք ու գոնե մի փոքր սրտացավություն ցուցաբերեն»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.