Զգոն եղեք..Այսօրվանից սկսվում է…

Ուշադրություն. Մարտի 12-ի ցերեկը հանրապետությունը գտնվելու

է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Այսօր ցերեկը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Մարտի լույս 13-ի գիշերը և առավոտյան եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել

զգոնություն:Այսօր մայրաքաղաքի առանձին հատվածներում սպասվում է ձյուն, քամու ուժգնացում 17-20մ/վրկ։

Մարտի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Մարզերում այսօր ցերեկը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն։ Մարտի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մարտի 12-ի ցերեկը կնվազի 4-5, 13-ի գիշերը 9-10 աստիճանով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.