ԱԽ քարտուղարի աղմկահարույց հայտարարությունը Օնիկ Գասպարյանի մասին..ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԽ քարտուղարի

աղմկահարույց հայտարարությունը Օնիկ Գասպարյանի մասին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Civilnet-ին ծավալուն հարցազրույց էր տվել, որի ընթացքում անդրադարձել

է պատերազմին վերաբերող մի շարք հարցերի:Այժմ համացանցում տարածվում է հարցազրույցից մի հատված, որտեղ Գրիգորյանը հայտարարում է, թե «պատերազմի 4-րդ օրը ԱԽ նիստում ոչ ոք չի առաջարկել դադարեցնել պատերազմը»

:«Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը խոսեց ռազմական իրավիճակի մասին և խոսեց մի քանի թեմաների շուրջ: Օրինակ՝ խոսեց F-16-երի թեմայով եւ F-16-երի խնդիրների մասին, խոսեց Թուրքիայից Ադրբեջանին «Բայրաքթար» ԱԹՍ-ներ մատակարարելու մասին, խոսեց հայկական կողմից «Սմերչ» համակարգերի հաջող օգտագործման մասին, խոսեց Ջաբրայիլում շատ փոքր հաջողությունների մասին:Նա նաև ասաց, որ ռազմաճակատում

ռազմական իրավիճակի որևէ փոփոխություններ չկան, և բանակը կշարունակի կատարել իր առջև դրված խնդիրները:Այսինքն՝ պատերազմի ընթացքի մասին զեկույցը ոչ մի կերպ չի համապատասխանում այն ասվածին, որ չորրորդ

օրը պատերազմը դադարեցնելու առաջարկներ են եղել: Չի արտահայտվել ոչ մի միտք, որը երկիմաստ նշանակություն ունենար, օրինակ՝ այն մասին, որ պատերազմը պետք է դադարեցվի:Խոսակցություններն այն մասին, որ պատերազմը պետք է դադարեցվի ռեսուրսների անբավարարւթյան պատճառով, եղել են Անվտանգության

խորհրդի հոկտեմբերի 19-ի նիստում: Ասվեց, որ մենք ունենք 2-3 օր, որից հետո պատերազմը տևեց ևս 20 օր»,- եթերի ժամանակ հայտարարել էր Գրիգորյանը:Հիշեցնենք, սակայն, պատերազմից հետո Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել էր, որ պատերազմի չորրորդ օրը կոչ է արել միջոցներ ձեռնարկել և դադարեցնել պատերազմը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.