Կառավարության ընդունած այս նախագիծն կարող է անրադառնալ նաև ուսուցիչների աշխատավարձերի վրա

Կառավարությունը մարտի 11-ի

նիստին՝ չզեկուցվող հարցերի շարքում, որոշում է ընդունել մի շարք օրենքներում, այդ թվում՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում,

փոփոխություններ կատարելու մասին։ Ուժը կորցրած է ճանաչվել նաև «Կրթության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը

Հոդվածում մասնավորապես ասվում է․ «Պետությունը յուրաքանչյուր նոր ուսումնական տարում երաշխավորում է կրթության կարիքների համար միջոցների հատկացումը` նրա առաջանցիկությունն ապահովող չափաքանակով:

Պետական բյուջեի ընթացիկ ծախսերում կրթության ֆինանսավորման տոկոսային հարաբերությունը չպետք է ցածր լինի նախորդ բյուջետային տարվա համապատասխան ցուցանիշից»:Այսօր՝ մարտի 13-ին, թեմային նվիրված ասուլիսի ժամանակ նախագծում առկա վտանգների մասին է խոսել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Ես համարում եմ, որ սա նաև վտանգներ է ստեղծելու կրթական համակարգի համար։ Հասկանում եք, կրթական համակարգը շատ սպեցիֆիկ է պետական բյուջեից վարձատրվող աշխատողների մեծ քանակով․ ուսուցիչներ և այլն։

Եվ այդ ֆինանսավորման շեմերը հանելու պայմաններում սա կարող է իր զարգացման էֆեկտով նաև ուսուցիչների աշխատավարձերի վրա ազդել, որը կրթության իրավունքի վրա է ազդելու և աշխատանքային իրավունքների վրա»,-նշեց ՄԻՊ-ը։

Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Սիմոնյանն այս մասին գրում է․«Կառավարությունը նպատակադրվել է հարվածել նաև ուսուցիչներին ու կրթությանը։ Վերացվում է կրթության ֆինանսավորման օրենսդրական երաշխիքը»։Իրավաբան.net

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.