Facebook-ը նորարարությամբ է հանդես եկել. բոլորը կկարողանան գումար վաստակել «սթորիներում»….

Ամերիկյան Facebook ընկերությունը հայտարարել է, որ այժմ

օգտատերերը կարող են «սթորիներում» գումար վաստակել։ Այս մասին հայտնում է «UNIAN»-ը։Մասնավորապես, սոցկայքում հնարավորություն է ստեղծվել տեսանյութերին գովազդային ստիկերներ ամրացնել,

որոնցից օգտատերերը կարող են հետագայում ստանալ գումարներ։ Նորարարությունը դեռ փորձարկման փուլում է, սակայն աստիճանաբար կընդլայնվի։Ակնկալվում է, որ մոտ ապագայում բոլորը կկարողանան արդեն գումար վաստակել «սթորիներում»։

Բացի այդ, սոցկայքը յոթ միլիոն դոլար է ներդրել ներքին «աստղ» անունով արժույթի զարգացման համար, որը նույնպես հնարավոր կդարձնի հեռարձակումները «մոնետիզացնել»։

Միաժամանակ նաեւ տեսանյութերի տեւողությանը համահունչ ավելացվել են գովազդային հեռարձակման ծավալները․ այսպես՝ մեկ րոպեանոց տեսանյութի համար գովազդային հեռարձակումը կարող է

լինել 30 վայրկյան, իսկ 3 րոպեանոց տեսանյութի համար՝ 45 վայրկյան։

աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.