Ֆիզուլիի ուղղությունից հայտնաբերվել է ևս 3 աճյուն

Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանների դիրքային

հատվածներում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի ուղղությունից հայտնաբերվել է ևս 3 աճյուն: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը

«Նախնական տվյալներով բոլորը զինծառայողներ են: Նրանց ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնունմների ընթացքում հայտնաբերվել է 1499 աճյուն,

որից 23-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են Որոնողական աշխատանքները վաղը կշարունակվեն Մարտունու

(Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող հարավ-արևելյան ուղղություն) և Վարանդայի շրջաններում:

Ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին»,- ասված է հայտարարության մեջ:Իրավաբան.net

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.