Աննախադեպ երևույթ է տեղի ունեցել.Արայիկ Հարությունյան

«Հրապարակ»

թերթը գրում է. «Արցախի խորհրդարանի 3 խմբակցությունները՝ «Արդարություն», ՀՅԴ և ԱԺԿ, դիմել են Սահմանադրական դատարան, պահանջելով չեղարկել ԱԺ Հաշվեքննիչ պալատի նախագահի «հակասահմանադրական»

ընտրությունը։Մենք գրել ենք, որ Արայիկ Հարությունյանի մտերիմ Վահրամ Բաղդասարյանը չնայած, ըստ ընդդիմադիրների, չէր համապատասխանում այդ պաշտոնի պահանջներին՝ չի ծառայել բանակում, զինապարտ չէ,

իսկ դա սահմանադրական պահանջ է, սակայն ԱԺ մեծամասնության շնորհիվ անցած ամիս ընտրվեց։ՍԴ-ն դիմումը վարույթ է ընդունել,

առաջին նիստը կկայանա ապրիլի 30-ին։ «Սա աննախադեպ երևույթ է, երբ ԱԺ-ի ընդունած որոշման սահմանադրականությունը վիճարկվում է ՍԴ-ում»,

— ասաց «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը» Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.