Ինչին են պատրաստվում թուրք-ադրբեջանական և հայկական բանակները և ինչ է սպասվում Հայաստանին մարտի 16-ին

Ինչին են պատրաստվում թուրք-ադրբեջանական

և հայկական բանակները և ինչ է սպասվում Հայաստանին մարտի 16-ին Ինչին են պատրաստվում թուրք-ադրբեջանական և հայկական բանակները և ինչ է սպասվում Հայաստանին մարտի 16-ինԺողովուրդ թերթի տվյալներով,

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը մարտի 16-ին զորվարժություններ կանցկացնի Արմավիրի մարզում։

Զորավարժությունների ֆորմատի մասին տեղեկություն չի հաղորդվել, միայն նշված է, որ ներկայում Թուրքիայում անցկացվում են հերթական թուրք-ադրբեջանական զորավարժությունները։ Փետրվարի 1-12-ը Կարսում անցկացված զորավարժություններից հետո, մարտի 3-ին Իսպարտեում սկսվել են 6 շաբաթ տևողությամբ հրամանատարաշտաբային

զորավարժություններՀիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունները տեղի էին ունեցել մարտի 2-ից 4-ը ՀՀ ՊՆ ստորաբաժանումների, 102 ռուսական ռազմաբազայի և Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերի մասնակցությամբ։ Զորավարժությունների նպատակն է

«ռազմական պատրաստության բարելավում խաղաղ պայմաններից պատերազմական վիճակի անցնման պայմաններում, հրամանատարական հմտությունների զարգացում և ղեկավարման մարմինների համակարգում ռազմական գործողությունների պայմաններում»։Իր հերթին, Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբը մարտի 3-5-ը ճշգրտել է մարտական պատրաստության և զորքի օգտագործման հավանական տարբերակների ծրագրերը, ազգային բանակի բարեփոխումները, ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։ Ինչի՞ն են պատրաստվում թուրք-«ադրբեջանական» և հայկական բանակները։ Կմասնակցի՞ արդոք ռոսւական զորքը մարտի 16-ի մանեւրներին։ Հիշեցնենք, որ այդ օրն ավարտվում է ռուս-թուրքական Մոսկովյան պայմանագրի ժամկետը,

ըստ որի գծանշվել են Թուրքիայի արևելյան սահմանները։ Հիմա ռուս-թուրքական սահմանին կանգնած են ռուս սահմանապահները, Գյումրիում տեղակայված է 102-րդ ռուսական բազան։Ինչպե՞ս կվարվի Մոսկվան, եթե Թուրքիան որոշի ռազմական գործողություններ սկսել Հայաստանի դեմ։ Թուրքիան և Ռուսաստանը կարող են «երկարաձգել» պայմանագիրը Հայաստանի ռուս-թուրքական օկուպացիայի պայմաններում։ «Իհարկե, ռուսական բազան ներուժի

անհամեմատելիության պատճառով չի կարող դիմակայել թուրքական բանակին, սակայն հարձակումը նրա վրա կնշանակի, ըստ միջազգային իրավունքի նորմերի, ագրեսիա Ռուսաստանի դեմ, այսինքն Ռուսաստանը պետք է պատերազմ սկսի Թուրքիայի դեմ», ասել է ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը։ Հիշեցնենք, որ Հայաստանում ՌԴ Զինված ուժերի իրավական կարգավիճակի մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականի օգոստոսի 21-ին, իսկ ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի մասին պայմանագիրը կնքվել է 1995 թվականի մարտի 16-ին։ԱՂԲՅՈՒՐ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.