Փաշինյանը խոստացել է հրաժարական տալ մարտի 9-ին կամ 10-ին,բայց նրան չեն հավատում,քանի որ…

Փաշինյանը խոստացել է հրաժարական տալ մարտի 9-ին կամ 10-ին,

բայց նրան չեն հավատում «Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ներքաղաքական իրադարձությունների կիզակետում ԶՈՒ ԳՇ

պետ Օնիկ Գասպարյանի և տասնյակ այլ բարձրաստիճան սպաների հայտնի հայտարարությունն է, որով պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը առանձին հանդիպումներում,

այդ թվում՝ զինվորական շրջանակների հետ, խոստացել է հրաժարական տալ մարտի 9-ին կամ 10-ին, որից հետո պետք է կազմակերպվեն արտահերթ ընտրություններ։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը փաստացի

վստահեցրել է, թե մարտի 9-ին, երբ Օնիկ Գասպարյանի պաշտոնից հեռացման որոշումը կմտնի ուժի մեջ, և երբ, ըստ էության, ինքը բանակից վտանգ չի տեսնի, հրաժարական կտա ու մայիսին կանցկացնի արտահերթ ընտրություն Սակայն թե՛ գեներալիտետը,

թե՛ քաղաքական ու փորձագիտական շրջանակները, մեղմ ասած, չեն հավատում Փաշինյանին:Մյուս կողմից՝ գերակշռում է այն կարծիքը, որ եթե արտահերթ ընտրություններ անցկացվեն այս իշխանությունների կողմից,

աննախադեպ չափով վարչական ռեսուրս է կիրառվելու, և ընտրությունների արդյունքները կեղծվելու են»:Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարումԿիսվել նյութով էջում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.