Ինչ սպասել գիժ մարտից…Սուրենյանը մանրամասներ է ներկայացնում

Երեկվանից Հայաստանի որոշ հատվածներում եղանակը կտրուկ

վատացել է: Լոռիում, Տավուշում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Կոտայքի լեռնային շրջաններում մարտի 7-ին ողջ գիշեր ձյուն է տեղացել: Այսօր՝ մարտի 8-ին, տեղումները շարունակվում են: Այնինչ հանրապետության

տարբեր մարզերում ծառերը հասցրել էին ծաղկել: Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ՝ տեղումներն այսօր կշարունակվեն մինչեւ երեկոյան ժամը 10-ից 11-ն ընկած

ժամանակահատվածը, դրանից հետո կդադարեն:Սուրենյանի խոսքով՝ որոշ պտղատու ծառեր արդեն ծաղկել են Տավուշի եւ

Սյունիքի հովտային գոտիներում: Այդ հատվածներում գիշերը ջերմաստիճանը զրոյին մոտ է եղել, որը, ըստ Սուրենյանի, վտանգ չի ներկայացնում:Ինչ վերաբերում է հանրապետության ողջ տարածքում ցրտահարության վտանգներին, Սուրենյանը մանրամասնում է՝ Արարատյան դաշտում ծառերի ծաղկում գրեթե չունենք, դեռ բողբոջներն

են ուռչում, այդտեղ որեւէ վտանգ չկա:Նրա խոսքով՝ եղանակային վատ պայմանները՝ տեղացող ձյունն ու ջերմաստիճանի անկումը, կարող են չնչին վնասներ հասցնել Տավուշի հովտային գոտիներում, բայց՝ փոքր թվով պտղատու ծառերի դեպքում:

«Ամեն դեպքում Տավուշում էլ դեռ լոկալ հատվածներում են որոշ ծառատեսակներ ծաղկել՝ հոն, նուշ, նուռ: Համատարած ծաղկում հանրապետության ոչ մի հատվածում չկա: Արարատյան դաշտում ոչ մի ծառատեսակ չի ծաղկել»,

— ասաց Սուրենյանը:«Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալի համոզմամբ՝ ներկայիս ջերմաստիճանի ու տեղումների հետեւանքները ցրտահարություն որակելը սխալ կլինի:mediaroom.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *