Եթե Փաշինյանը
համաձայնի մեր առաջարկին, այն է զերծ մնա Գլխավոր շտաբում փոփոխություններ իրականացնելու իր նախաձեռնությունից և արտահերթ ընտրությունների օրակարգից
չշեղվի, ապա խորհրդարանում վարչապետի պաշտոնին որևէ թեկնածու չառաջադրելու հանաձայնությամբ իր հրաժարականը կարող է ներկայացնել մարտի 8-ին։ Այս ամսին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան»
խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:«Եթե Փաշինյանը համաձայնի մեր առաջարկին, այն է զերծ մնա Գլխավոր շտաբում փոփոխություններ իրականացնելու իր նախաձեռնությունից և արտահերթ ընտրությունների օրակարգից չշեղվի,
ապա խորհրդարանում վարչապետի պաշտոնին որևէ թեկնածու չառաջադրելու հանաձայնությամբ իր հրաժարականը կարող է ներկայացնել մարտի 8-ին։
Այդ պահից հաշված 14 օրերի ընթացքում նոր վարչապետ չի ընտրվի և խորհրդարանը իրավունքի ուժով կհամարվի արձակված։Ըստ Սահմանադրության 92-րդ հոդվածի արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան խորհրդարանի արձակումից 30-45 օրվա ընթացքում։
Դա նշանակում է, որ ապրիլի 25-ը այն օրն է, երբ ամենասեղմ ժամկետում կարող են անցկացվել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Մեզ օր առաջ ընտրություններ են պետք՝ երկրում խաղաղություն, անդորր, կայունություն և նոր որակի իշխանություն ձևավորելու համար:Այս պայմաններում առաջարկին չհամաձայնելը և տարբեր պատրվակներով արտահերթ ընտրությունների անցկացումը ձգձգելը անընդունելի է մեզ համար»: