Ասում եմ անկեղծորեն, ամաչում եմ , որ ես մի թիմում եմ գտնվել
ձեր հետ․ Սիփան Փաշինյանի հայտարարություն Ներողություն եմ խնդրում, բայց ես ամաչում եմ , որ ես մի թիմում եմ գտնվել ձեր հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր
Սիփան Փաշինյանը՝ դիմելով «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներին:Նա, մասնավորապես, գրել է. «Կներեք, բայց ես դեժավյու եմ ապրում: Հեղափոխության օրերին, երբ մենք փողոցում էինք, ու պարզ չէր, թե մեր վերջը ինչ է լինելու,
իմ գործնկերներ Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյան, Գևորգ Գյորգիսյանը ամեն օր տարբեր հնարավոր լրատվամիջոցներով հարցազրույցներ էին տալիս` փորձելով ստվեր գցել հեղափոխության վրա,համոզում էին, որ բան չի փոխվելու,
որ վտանգավոր է, հավանաբար, որ փրկեին Սերժ Սարգսյանի համակարգը:Նույնը սկսել են հիմա ՍԴ-ի հետ կապված:
Ներողություն եմ խնդրում, բայց ես ամաչում եմ , որ ես մի թիմում եմ գտնվել ձեր հետ, ասում եմ անկեղծորեն: Արթուր Բաղդասարյանի ճակատագիրը պետք է ունենան բոլոր այն քաղաքական գործիչները, որոնք ժողովրդի ազատ
կամարտահայտման գործընթացը փորձում են կասեցնել` երկիրը կեղեքած մի քանի կամ մի անձի համար: Խոսքս չի վերաբերում ամբողջ Լուսավոր Հայաստանի անդամներին»: