ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը
տեղեկացնում է Ուշադրություն Մարտի 8-ին Լոռիում, Տավուշում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի
և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր
հորիզոնական տեսանելիություն: Մարտի 9-ի գիշերը և առավոտյան, եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի
կտրուկ անկմամբ պայմանավորված,հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն: