Ավետ Վարդգեսի Բարսեղյան (հուլիսի 23, 1980, Երևան), Հանրային
հեռուստաընկերության հաղորդավար Ծնվել և ապրում է Երևանում։ 1997 թվականին ավարտել է Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոցը։
Ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետ։
2001 թվականին ավարտել է այն և ընդունվել Հայաստանի Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայի հաղորդավարական բաժին։
Հայ էստրադայի բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ է։ Գրել է նաև Էջմիածին քաղաքի հիմնի խոսքերը։