Երեկ կատարվել է
3361 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 422 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից
«Մարտի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 174679 դեպք, որոնցից 164784-նառողջացած,
3221-ը մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5849 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 751240 թեստավորում:Այսպիսով` երեկ կատարվել է 3361 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 422 նոր դեպք:
Ունենք 130 առողջացած և 2 մահվան դեպք:Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ,
սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 825 է»: