Դուք ամոթ, աբուռ չունեք, կարող է այնքան հուշեք Ալիեւին, որ
հիմա էլ մի ուրիշ փորձանք բերեք Հայաստանի սահմանների գլխին․ Ստյոպա Սաֆարյան Օրվա ընթացքում Տավուշի
հետ կապված «GPS-ով վարորդական իրավունքի» պրովոկացիան միակը չէ. հիմա էլ տեղում տարածում են, թե իբր Իջևան եկած ռուս զինվորականների /օրեր առաջ ՊՆ տեղեկացրել էր, որ ռուսական ռազմաբազայի կոնտինգենտը
կստանձնի նաեւ Հայաստանի արևելյան սահմանների պաշտպանությունը/ նպատակը Սյունիքի նման «սահմանազատումն» է Նախկին 7 գյուղերի պատմությունը հիմա էլ այս կերպ են մուղամով առաջ բրդում։ Վահան
Ազիբեկյան էլ այլ վերսիայի մասին է գրել։ Լավ դուք ամոթ, աբուռ չունեք? Սահմանի մարդու օբյեկտիվ վախերը և անհանգստությունները քաղաքական անբարո շահարկումների մեջ ինչու եք մտցնում? Որ սահմանը
Սյունիքից մինչեւ Տավուշ նման վախերը խորացնելով հայաթափեք, այ «ասֆալտի հայրենասերներ», Երեւանում
դուք ոնց եք ապրելու? Կարող է իսկապես այնքան հուշեք Ալիեւին, որ հիմա էլ մի ուրիշ փորձանք բերեք Հայաստանի սահմանների գլխին? Դուք Իլհամի հուշարարն եք?աղբյուր