Ալիևը լավ բռնել է Փաշինյանի կոկորդից,ունի նրա դեմ ինչ-որ փաստեր…ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ալիևը լավ բռնել է Նիկոլ Փաշինյանի կոկորդից, ունի նրա դեմ ինչ-որ

փաստեր․ Արփինե Հովհաննսիյան Ինչ-որ կիսատ-պռատ մամուլի խոսնակներ, կիսատ-պռատ պատգամավորներ կիսատ-պռատ

ինչ-որ բաներ են ասում, եւ ցանկացած ողջամիտ մարդու մոտ հարց է առաջանում՝ հա լավ, էս մարդն ինչի՞ չի պատասխանում Ալիևին: Սա հերթական ապացույցն է նրա, որ Ալիևը լավ բռնել է Նիկոլ Փաշինյանի կոկորդից, ունի նրա դեմ ինչ-որ փաստեր, եւ լավ չափել է նրա վախը։

Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ

Արփինե Հովհաննիսյանը։«Մենք արդեն տարիներ շարունակ տեսնում ենք, որ Ալիևի հոխորտանքներին երկրի բարձրագույն իշխանության մակարդակով որեւէ հոդաբաշխ պատասխան չենք տեսնում: Արդեն ասացի՝ ինչի համար»,- ասաց Հովհաննիսյանը։

Անդրադառնալով Օնիկ Գասպարյանի շուրջ ստեղծած իրավիճակին, ԱԺ նախկին փոխխոսնակը նշեց. «Նույնիսկ եթե նախագահի կողմից ՍԴ դիմելու ժամկետն ավարտվի, իսկ դա ավարտվում է մարտի 9-ին, ԳՇ պետ

Օնիկ Գասպարյանն ունի տարբեր ճանապարհներ, այդ թվում դիմելու վարչական դատարան եւ վերականգնվելու իր պաշտոնում»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.